20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Անամոթ, բա ասում էիր՝ անաչառ եմ…». Գևորգ Սաֆարյանի գործով վճիռ կայացվեց

Այսօր՝սեպտեմբերի 4-ին  վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց  ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի բողոքի քննությունը: 

Վերադառնալով խորհրդակցական սենյակից դատավոր  Անդրանիկ Մնացականյանը հայտնեց, որ Գևորգ Սաֆարյանի պաշտպանի բողոքը մերժվում է և ուժի մեջ է մնում առաջին ատյանի որոշումը:

Դահլիճում հավաքվածները սկսեցին բղավել. «Անամոթ, բա ասում էիր՝ անաչառ եմ…»:

Գևորգ Սաֆարյանը վճիռը լսեց նստած և վերջում պատասխանելով լրագրողներին` ասաց, որ իր համար սպասելի էր:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման` 2015թ. Ամանորի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանության և քաղաքացիների միջև տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկանության աշխատակից Գեղամ Խաչատրյանին հարվածելու համար:

Մանրամասները և տեսանյութը քիչ անց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ