29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման միջազգային համագործակցության հարթակին միանալու հնարավորությունները

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է «Վորլդ Վիժն Հայաստան» և  «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպությունների ներկայացուցիչներ Ժիրայր Էդիլյանին, Գայանե Վարդանյանին և Գրիգորի Գրիգորյանցին:

Նախարար Դավիթ Հարությունյանը կարևորել է հատկապես երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում կազմակերպությունների ստանձնած առաքելությունն ու այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

«Վորլդ Վիժն Հայաստան» ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը համառոտ ներկայացրել է Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման միջազգային համագործակցության հարթակն ու վերջինին միանալու Հայաստանի հնարավորությունները:

Նշենք, որ ՀՀ արդարադատության խորհրդի  վերջին  նիստի ընթացքում հարցը քննարկվել է Խորհրդի անդամ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք իրենց համաձայնությունն են տվել միանալու գործընթացին, ինչպես նաև ընթացակարգային հարցերը լուծելու պատրաստակամություն են հայտնել:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել մեկտեղելու պետական հատված-քաղաքացիական հասարակություն ջանքերն ու Հարթակին միանալուն ուղղված համատեղ աշխատանքներ իրականացնել:

 

  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ