05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Մերկելը և Շուլցը Թուրքիային չեն տեսնում Եվրամիությունում

Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը հայտարարել է,որ չի տեսնում Թուրքիային Եվրամիության մեջ և չի տեսել երբևիցե…Անդրադառնալով Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների ձերբակալման հարցին Մերկելը նշել է,որ Գերմանիան կարող է վատթարացնել հարաբերությունները “տնտեսական” միջոցներով,բայց դեմ է դիվանագիտական հարաբերությունները խզելուն…Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար և Մերկելի հիմնական հակառակորդ Մարտին Շուլցը ևս հայտարարել է,որ դեմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությունում…”Եթե դառնամ վարչապետ,ապա կդադարեցնեմ բանակցությունները Թուրքիայի հետ՝Եվրամիության անդամակցության վերաբերյալ…”
Ադրբեջանում և Թուրքիայում շատ են սիրում միջամտել այլ երկրների ներքին գործերին…Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրություններից առաջ ալիևյան մամուլը շատ լուրջ քննարկում էր,թե ում պետք է ընտրեն Ֆրանսիայում բնակվող փոքրաթիվ ադրբեջանցիները և եկել էին այն եզրակացության,որ գրեթե բոլոր թեկնածուները հակաթուրքական տեսակետներ ունեն…Նույնն էլ հիմա Գերմանիայի պարագայում…Էրդողանը ջանքեր չի խնայում,որ գերմանաբնակ թուրքերին համոզի ձայները չտալ Մերկելի և Շուլցի կուսակցություններին…Սակայն որքան կռահելի է,Էրդողանի ջանքերն անարդյունավետ են…Հիմնական պայքարն ընթանալու է Մերկելի Քրիստոնեական-դեմոկրատական միությունն է և Շուլցի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ