04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 3, 2017

Հայաստանում թանգարանների այցելուների քանակն ավելացել է 20-30% տոկոսով

Այսօր ԱԺ-ում  2016-ի բյուժեի կատարողականի քննարկման ընթացքում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը  տեղեկացրեց՝  2016թ. նախարարության համակարգի թանգարաններ է այցելել 712 382 հազար մարդ, ինչը նախորդ տարվա ցուցանիշիը գերազանցել է 48 227-ով:  «12%-ի մասին է սա խոսում, ի դեպ, այս տարի հունվարից եռամսյակային ուսումնասիրությունների արդյունքում կարող ենք արձանագրել, որ թանգարաններում ունենք 20-30% աճ։ Դեռ զբոսաշրջանը շարունակվում է, […]

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» հավաքագրել է 8 միլիոնից ավել

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» հունիսի 30-ի դրությամբ 1000plus.am կայքի միջոցով հավաքագրել է 8 մլն. 544 հազ. 787 դրամ, բանկային փոխանցումների միջոցով՝  36 մլն. 189 հազ. 301 դրամ և կարճ հաղորդագրության միջոցով՝ 252 հազ. դրամ: Հիմնադրամն իր գործունեության ընթացքում 16 հատուցում է արել՝ 14 զոհված, 2 հաշմանդամություն ունեցողի զինծառայողների ընտանիքների. այս մասին նշվեց այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում […]

Հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2015թ. ծնված երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։ Նախնական քննության տվյալներով ՝ Արագածոտնի մարզի բնակիչն իր վարած «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով ընթացել է Երևան-Երասխ ավտոճանապարհով, որի 37-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի գազատար խողովակի հենասյանը։ […]

Վթարային ջրանջատում Դիլիջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 4-ին ժամը 09.00-18.00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի` Կալինինի, Գետափնյա, Լերմոնտովի, Իվանովի, Աբովյան, Սայաթ-Նովայի, 26 կոմիսարների, Շամախյան, Սպանդարյան, Մոլդովական, Բարեկամության, Վ. Անանյան, Այգեստան, Թումանյան փողոցների, Մյասնիկյան 10-ից-86 համարների     ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն […]

«Պետպատվերով տպագրված ստեղծագործությունների 90 տոկոսը մակուլատուրա է»

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահ է ՝ Գրողների միության անդամ հաճախ դառնում են մարդիկ, ում գրվածքները  ոչինչ չարժեն, այլ կերպ ասած՝ ուղղակի մակուլատուրա են հիշեցնում։ «Լրագրող ժամանակ ես ուսումնասիրել եմ․  մի մարդ գրել է պատմվածք՝ «Ինչո՞ւ է վրնջում ձին» և դարձել է գրողների միության անդամ: Այն չափորոշիչները, որով մարդիկ դառնում են այս կամ այն […]

Սահուն սերնդափոխություն՝ գիտության ոլորտում

70  տարին լրացած գիտականները ստորագրահավաք են սկսել Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի մայիսի 11-ի հրամանի դեմ։ Հիշեցնենք՝ այդ հրամանով   70 տարին լրացած գիտնականներին արգելվում   է   ղեկավարել Գիտության պետական կոմիտեի դրամաշնորհային ծրագրերը:  Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում  Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն, անդրադառնալով վերոնշյալ թեմային, նշեց․ «70 տարեկաններին աշխատանքի իրավունքից չեն […]

Եվա Ռիվասը 2 միլիոն է շահել

Եվա Ռիվասը երկու միլիոն ռուբլի է շահել: Այս մասին երգչուհին տեղեկացրել է իր Instagram-ի բաժանորդներին՝ գրելով. «16000 հոգու մեջ երկրորդ տեղն իմն է: Միլիոն, ժպիտներ… ուշացած արցունքներ, ճիչեր՝ փողոցում, չեմ կարող նկարագրել: Ես շոկի մեջ եմ: Գնում եմ խմելու»,-նշել է Ռիվասը՝ խոստանալով ավելի ուշ իր բաժանորդների հետ կիսվել, թե ինչպես է նման խոշոր գումար շահել:  

Կառավարությունն ունակ է այդ ծրագիրն իրականացնել. տնտեսագետ (տեսանյութ)

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի խոսքով` Կառավարության ծրագրում անդրադարձ կա հասարակության համար բոլոր ամենակարևոր ոլորտներին: «Ամենակարևորը հստակ թիրախներն ու ժամանակացույցերն են»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետը` հավելելով, որ Կառավարության ծրագրի մեջ ամենակարևոր առարակվող փոփոխություններից մեկը նոր տեխնոլոգիաների ներդրումն է կառավարման համակագում: Սա ոչ միայ հասարակության համար է, այլև բիզնեսի: «2022 թվականին  ունենալու ենք թվայնացված հասարակություն»,-կարծում […]

«Հայոց լեզուն մշտապես հնչեցրեք ձեր ընտանիքներում»

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հուլիսի 2-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի ուխտավորներին՝ ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի եւ Բոստոնի Ս. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տ. Առաքել քահանա Ալջալյանի: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց ուխտավորներին` ուրախությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի