«980 մլն դրամ տրամադրել է սահմանամերձ համայնքներին»
Այսօր ԱԺ-ում 2016թ.-ի բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հիշեցրեց՝ ներոնշյալ նախարարությունը 2016թ.-ի մարտ ամսից առանձնացվել է Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Լոքյանը նշեց՝ նախարարության ապարատի պահպանման ծախսերը կազմել են շուրջ 391 մլն դրամ: Նախարար տեղեկացրեց՝ նախարարությունը 980 մլն դրամ տրամադրել է սահմանամերձ համայնքներին տրվող օժանդակության համար։