28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ԱԶԲ-ն կօգնի բարելավել էլեկտրաէներգիայի բաշխման արդյունավետությունը Հայաստանում

Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհուրդը հաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին (ՀԷՑ) 80 մլն. ԱՄՆ դոլարի չափով վարկի տրամադրումը` Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման բարելավմանը եւ էներգետիկ անկախության եւ արդյունավետության բարձրացմանը նպաստելու նպատակով:

 

«Ավելի արդյունավետ եւ հուսալի էներգետիկ բաշխիչ ցանցը կարեւոր է Հայաստանում տնտեսական աճի համար», – ասաց ԱԶԲ-ի Մասնավոր հատվածի գործառնությունների վարչության Ներդրումների գծով ավագ մասնագետ Սոնալի Տանգը: «Ներդրումային ծրագիրը կնպաստի Հայաստանի կառավարության էներգետիկ անկախության եւ էներգաարդյունավետության նպատակին: ՀԷՑ- ի հետ մեր գործընկերությունը նշանակալի ազդեցություն կունենա հայ ժողովրդի եւ գործարար ոլորտի վրա՝ բարելավելով էլեկտրաէներգիայի բաշխման հուսալիությունն առաջարկվող ներդրումային ծրագրի միջոցով»:

 

Ներդրումը կօգնի ՀԷՑ-ին բարելավելու մասնավոր հատվածում էլեկտրաէներգիայի բաշխումը Հայաստանում` բաշխման կորուստները նվազեցնելու միջոցով. 2016 թ-ի մոտ 10% -ից մինչեւ 2021թ-ը հասցնելով 8%-ի: ԱԶԲ-ի աջակցությունը թույլ կտա ՀԷՑ-ին բարելավել բաշխիչ ցանցի եւ դրա բազմակայք գործառնությունների ծառայությունների որակն ամբողջ երկրում, նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները եւ շահագործման ծախսերը, բարելավել տեխնիկական սպասարկման եւ անվտանգության պայմանները, արդիականացնել հաշվառման համակարգը, վերականգնել, ամրապնդել եւ ընդլայնել բաշխիչ ցանցը, ցանցին միացնել նոր հաճախորդների, ինչպես նաեւ՝ ներդնել կառավարման միջազգային չափանիշներ եւ վերահսկման ավտոմատացված համակարգ:

 

ՀԷՑ-ը փակ բաժնետիրական ընկերություն է, որը հիմնվել է 2002թ-ին, էլեկտրաէներգիայի բաշխման չորս պետական տարածաշրջանային ընկերությունների  մասնավորեցման և միաձուլման արդյունքում: Այն հանդիսանում է էլեկտրաէներգիայի արտոնագրված բաշխողը և սպասարկում է Հայաստանի ողջ տարածքում:

ԱԶԲ-ն, որը հիմնված է Մանիլայում, նվիրված է ներառական տնտեսական աճի, էկոլոգիապես կայուն աճի և տարածաշրջանային ինտեգրման միջոցով Ասիայում և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աղքատության նվազեցման գործին: Հիմնադրված լինելով 1966 թվականին՝ ԱԶԲ-ն տոնում է տարածաշրջանում զարգացման գործունեությանը միտված գործընկերության 50-ամյակը: Այն պատկանում է 67 անդամներին, որոնցից 48-ը՝ տարածաշրջանից են: 2016 թվականին ԱԶԲ-ի տրամադրած օգնությունը կազմել է 31,7 միլիարդ ԱՄՆ դոլար, ներառյալ` 14 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով համաֆինանսավորումը:

.

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ