Բացահայտվել են կաշառքի դիմաց, կեղծ հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումներ ստանալու դեպքեր
ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են կաշառքի դիմաց, կեղծ հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումներ ստանալու դեպքեր. առաջադրվել են մեղադրանքներ: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարիքի հասած երկու պատանի ծառայությունից ապօրինի ազատվել, տարկետումներ են ստացել` կաշառքի միջոցով առողջական վիճակի […]