27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ոսկե ծիրանը» ճանաչում է ձեռք բերել աշխարհում. դեսպանները գոհ են

Երեւանում անցկացվող «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մեկ օրն ավանդաբար նվիրվում է գերմանական ֆիլմերին։ Այս մասին Երեւանի «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի բացման կապակցության լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ապա հավելեց. «Մենք գիտենք, որ երեւանյան կինոփառատոնն առանձնանում է ճաշակի մակարդակով։ Ուրախ ենք, որ կինոփառատոնում կներկայացվի Ֆաթիհ Ակինի «Անհայտությունից» ֆիլմը։ Գերմանական այդ ֆիմում գլխավոր դերակատարը Դայան Քրյուգերն է, որը Կաննի 70-րդ կինոփառատոնում հաղթեց «Լավագույն դերասանուհի» անվանակարգում»:

2014 թվականից Գերմանիան երեւանյան կինոփառատոնին ներկայացրել է ավելի քան 120 ֆիլմ: Նշանավոր ռեժիսորների ժապավեններն այս տարի եւս ընդգրկված են տարբեր ծրագրերում: «Ֆրանսիական կինոյի օր»-ը կբացվի ֆրանսիացի ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկի՝ Ժան-Պիեռ Մելվիլի «Կարմիր շրջան» ֆիլմով: Նրա ծննդյան 100-ամյակը փառատոնի շրջանակում կնշանավորվի հետահայաց ֆիլմերի ցուցադրությամբ:

«Ֆրանսիան այս տարի ներկայանում է 5 երկարամետրաժ վավերագրական ֆիլմերով, որոնցից 3-ը՝ մրցութային ծրագրում: Արտամրցութային ծրագրում ցուցադրվելու է Կաննի փառատոնին ներկայացված 2 ֆիլմ»,- նշեց Հայաստանում Ֆրանսիայի  դեսպանության մշակույթի խորհրդական Ալեքս Բորտոլանը:

«Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը շեշտեց, որ փառատոնը շարունակում է ակտիվ համագործակցել նաեւ Ռուսաստանի դեսպանության հետ: 

Այս տարի վերականգնվել է համագործակցությունը նաեւ Բրազիլիայի դեսպանության հետ: Փառատոնին Բրազիլիան ներկայացնելու է երկու ֆիլմ՝ «Հավանայի կատուն» եւ «Արաբիա»-ն:

Հայաստանում Լեհաստանի դեսպանության մշակութային բաժնի կցորդ Մելինե Եղոյանը նշեց, որ մեծ պատիվ է լինել փառատոնի կողքին: «Չափազանցություն չեմ համարի ասել, որ «Ոսկե ծիրանը» ճանաչում է ձեռք բերել աշխարհում, ուստի մեզ համար մեծ պարտավորություն է ներկայացնել լեհական ֆիլմերը նման հարթակում»,- նշեց Եղոյանը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ