27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 3, 2017

Ահազանգ. անչափահասներին բռնության ենթարկածն ազատության մեջ է

Մի քանի օր առաջ inknagir.org-ում տարածվեց անչափահասների նկատմամբ սեռական բռնության մասին Նանա Մանուչարյանի իրապատումը: Այս գրությունը հեղինակի վերջին ճիգն է հասնելու արդարության և պատասխանատվության ենթարկելու նրան, ով բազմաթիվ երեխաների ճակատագիր է խեղել: Իրապատումի առաջին մասում նկարագրվում է, որ հեղինակը լսել է մի տղայից, թե ինչպես է իր ամուսինը բռնաբարել  այդ տղային, ապա ներկայացնում է իր […]

Քայլեր ձեռնարկեք

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է կիսակառույց շինությունների և  այն տարածքների խնդրին, որտեղ նախատեսված են քաղաքաշինական ծրագրեր, բայց դեռևս չեն իրականացվում: Երևանի գլխավոր ճարտարապետին, աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև իրավաբանական վարչություններին քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել և գույքագրել վերոնշյալ տարածքներն ու շինությունները և ձեռնարկել համապատասխան […]

Քեմբրիջի համալսարանի բարձր գնահատականը` Արարատյան բակալավրիատին

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն ընդունել է Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի փոխտնօրեն Դեն Բռեյին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Արարատյան բակալավրիատ ծրագիրը, որն իրականացնում են ՀՀ ԿԳ նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը` համագործակցելով Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ: Նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը նշել է, որ […]

2016-ին Գեղարքունիքի մարզին հատկացվել է 8.483 մլրդ դրամ

Այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը նշեց՝ իրենց մարզին  հատկացված միջոցները կազմում են 8.483 մլրդ դրամ:   Մարզպետ Կարեն Բոթոյանը շեշտեց՝  պահուստային ֆոնդից մարզին հատկացվել է 123 մլն դրամ, իսկ բյուջեին հետ է վերադարձվել 136 մլն դրամ:    

«Սասնա ծռեր»-ը ըմբոստանում են. դատարանում թեժ է

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 3-ին, դատավոր Արտուշ Գաբրիելյանը վեց ժամով հեռացրեց «Սասնա Ծռեր»զինված խմբի 18 անդամներից 15-ին: Դատավորը հայտարարեց, որ սանկցիա է կիրառում, քանի որ ամբաստանյալները հրաժարվել են կանգնել: Դատարանը սանկցիա չկիրառեց միայն Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի եւ Արամ Մանուկյանի նկատմամբ` նշելով, որ նրանք առողջական խնդիրներ ունեն […]

2016-ին որքա՞ն գումար է հատկացվել Տավուշի մարզին

2016 թվականին  Տավուշի մարզին  հատկացվել է  5 մլրդ 225 մլն դրամ, որից 21.4 մլնը՝ կառավորության պահուստային ֆոնդից։ Այս մասին ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում ասաց   Տավուշի  մարզպետ Հովիկ Աբովյանը:   Վերջինս շեշտեց՝ տեղական ծրագրերի համար տրամադրվել է 139 մլն դրամ, սահմանմերձ համայնքերին պետական աջակցություն ծրագրով 24 սահմանամերձ համայնքներին ցուցաբերվել է 477.5 մլն դրամ:   […]

Դատավորը սանկցիա կիրառեց ևս 3 պաշտպանի նկատմամբ

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ  դատավոր Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց եւս 3 պաշտպանի նկատմամբ: Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ պաշտպաններ Նինա Կարապետյանցը, Արայիկ Պապիկյանը եւ Դավիթ Գյուրջյանն անհարգալից վերաբերմունք են դրսեւորել եւ որոշեց դիմել Փաստաբանների պալատին` պաշտպաններին պատասխանատվության ենթարկելու համար: Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը նիստն անցկացնում է առանց մի քանի ամբաստանյալի […]

Դատավորը «արհամարում» է փաստաբաններին. նոր զարգացումներ

«Սասնա ծռեր» զինված խմբի 18 անդամների գործով ամբաստանյալների պաշտպանների` դատական նիստը հետաձգելու մասին միջնորդություն  ներկայացրին, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը  ուշադրություն չդարձրեց պաշտպանների պահանջին և  հեռացավ խորհրդակցական սենյակ` երեք պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու: Արտուշ Գաբրիելյանը  նշում է, որ  դատական գործընթացի այս փուլում կարևոր չէ պաշտպանների ներկայությունը,քանի որ պաշտպանները դեռևս օրենքով նախատեսված կարգով ներգրավված […]

Հուլիսի 29-ին կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, հիմք ընդունելով ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում անցկացվող հանրապետական շաբաթօրյակները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցներին հանձնարարել է հուլիսի 29-ին մայրաքաղաքում կազմակերպել և անցկացնել համաքաղաքային շաբաթօրյակ: Միաժամանակ, պատասխանատուներին հանձնարարվել է ապահովել ինչպես քաղաքապետարանի աշխատակազմի, այնպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի