06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դատավորը սանկցիա կիրառեց ևս 3 պաշտպանի նկատմամբ

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ  դատավոր Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց եւս 3 պաշտպանի նկատմամբ:

Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ պաշտպաններ Նինա Կարապետյանցը, Արայիկ Պապիկյանը եւ Դավիթ Գյուրջյանն անհարգալից վերաբերմունք են դրսեւորել եւ որոշեց դիմել Փաստաբանների պալատին` պաշտպաններին պատասխանատվության ենթարկելու համար:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը նիստն անցկացնում է առանց մի քանի ամբաստանյալի պաշտպանների, մասնավորապես ներկա չեն Մարտիրոս Հակոբյանի եւ Արայիկ Հակոբյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը, Սերգեյ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը, Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը, Թաթուլ Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանը: Ի դեպ, վերջին երկուսը դատարան էին եկել, սակայն կարգադրիչները փորձեցին խուզարկել նրանց, ինչին նրանք չհանաձայնվեցին, կարգադրիչները թույլ չտվեցին նրանց ներս մտնել: Հետաքրքիր է, որ այսքանից հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց Մոնիկա Մարգարյանի նկատմամբ եւ որոշեց դիմել Փաստաբանների պալատին՝ փաստաբանին պատասխանատվության ենթարկելու համար: Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց նաեւ պաշտպան Կարապետ Բադալյանի նկատմամբ:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ