14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դատավորը «արհամարում» է փաստաբաններին. նոր զարգացումներ

«Սասնա ծռեր» զինված խմբի 18 անդամների գործով ամբաստանյալների պաշտպանների` դատական նիստը հետաձգելու մասին միջնորդություն  ներկայացրին, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը  ուշադրություն չդարձրեց պաշտպանների պահանջին և  հեռացավ խորհրդակցական սենյակ` երեք պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու:

Արտուշ Գաբրիելյանը  նշում է, որ  դատական գործընթացի այս փուլում կարևոր չէ պաշտպանների ներկայությունը,քանի որ պաշտպանները դեռևս օրենքով նախատեսված կարգով ներգրավված չեն:

«Այդ դեպքում ինչու եք ինձ ծանուցում ուղարկել, նեղություն տվել ինձ» ,- դատավորին  է դիմել պաշտպաններից Գրիշա Բալասանյանը:

Դատավորը նկատել է , որ նիստին ներկա չեն պաշտպաններ Արայիկ Պապիկյանը, Նինա Կարապետյանցը և Դավիթ Գյուրջյանը:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը նիստն անցկացնում է առանց մի քանի ամբաստանյալի պաշտպանների, մասնավորապես ներկա չեն Մարտիրոս Հակոբյանի եւ Արայիկ Հակոբյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը, Սերգեյ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը, Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը, Թաթուլ Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանը: Ի դեպ, վերջին երկուսը դատարան էին եկել, սակայն կարգադրիչները փորձեցին խուզարկել նրանց, ինչին նրանք չհանաձայնվեցին, կարգադրիչները թույլ չտվեցին նրանց ներս մտնել: Հետաքրքիր է, որ այսքանից հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց Մոնիկա Մարգարյանի նկատմամբ եւ որոշեց դիմել Փաստաբանների պալատին՝ փաստաբանին պատասխանատվության ենթարկելու համար: Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց նաեւ պաշտպան Կարապետ Բադալյանի նկատմամբ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ