04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 3, 2017

«Կարեն Կարապետյանի թիմում ինձ լավ եմ զգում» /տեսանյութ/

  «Ես Կարեն Կարապետյանի թիմում ինձ զգում եմ շատ լավ՝ համակարգված լինելով  աշխատանքի մեջ», – այսօր ԱԺ-ում հայտարարեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։  Լրագրողների հարցին՝ եթե 2018-ից հետո վարչապետը փոխվի, դա չի՞ ազդի նախարարության ներկայացրած ծրագրերի վրա, Ամիրյանը պատասխանեց. «Ես ձեր հարցերը չեմ հասկանում: Մենք իրականացնում ենք ՀՀԿ ներկայացրած ծրագիրը: Այն ՀՀԿ-ն ներկայացրել է այն թիմով, […]

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հունիս ամսվա ընթացքում Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 9222 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 2088 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 74 բողոքի: 2017 թվականի հունիս ամսվա ընթացքում Ծառայության […]

2016-ին հայ մարզիկները մարզիկները 48 ոսկե, 60 արծաթե եւ 62 բրոնզե մեդալ են նվաճել

«2016 թվականին հայ մարզիկները աշխարհի եւ Եվրոպայի 48 ոսկե մեդալ են նվաճել», – այսօր ԱԺ-ում  2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում հայտարարեց երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարար Հրաչյա Ռոստոմյանը։ Վերջինս  նշեց՝ հայ մարզիկները մասնակցել են միջազգային 165 միջոցառման։ 12 մարզաձեւերով հայ մարզիկները 48 ոսկե, 60 արծաթե եւ 62 բրոնզե մեդալ են նվաճել (ընդամենը՝ 170)։  

«Գրամով կշռելը խելամիտ չէ»

««Ծառուկյան» դաշինքը քննադատում է ոչ միայն Կարեն Կարապետյանի գլխավորած գործող կառավարությանը, այլև ժամանակին քննադատել է նաև Հովիկ Աբրահամյանի նախարարների կաբինետին», – այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  Ազգային ժողովի փոխխոսնակ Միքայել Մելքումյանը: Վերջինս շեշտեց՝ համաձայն չէ այն պնդումներին, թե  «Ծառուկյան» դաշինքը  քննադատության չի ենթարկում Հովիկ Աբրահամյանին։ «Եթե հիշում եք, բազմաթիվ քննադատություններ են հնչել նաեւ այն […]

Աղջիկները վաղ են ամուսնանում, նրանցից շատերը չեն ավարտում ուսումը․ Կնյազ Հասանովը մտահոգ է

 Այսօր ԱԺ-ում   պատգամավոր, քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը  նշեց՝ հարկավոր է այնպես անել, որ Հայաստանի քրդական համայնքի աղջիկներն ավարտական եւ ընդունելության քննություններ հանձնեն:  «Համայնքում ընդունված կարգի համաձայն՝ աղջիկները շատ վաղ են ամուսնանում: Այդպիսով, նրանցից շատերը չեն ավարտում ուսումը: Հարկավոր է այնպես անել, որ մեր համայնքում տեսնեն, որ առանց կրթություն ստանալու հնարավոր չէ»,- ասաց Հասանովը: […]

Շոու-բիզնես ունենք, աշխարհը չունի…

Կիրակի առավոտյան հեռուստացույցի ալիքների վրայով անցնելիս «Կենտրոն» հեռուստաընկերությամբ մի աղջիկ «տարօրինակ» հայերենով ծվծվում էր՝ «երգում էր», մի քանիսն էլ թռվռում էին՝ կրկին տարօրինակ, անճաշակ ու անճոռնի… Այդ իբր թե երգող աղջիկը, որին այդպես էլ չճանաչեցի, անընդհատ ինձ՝ պատկերացնու՞մ եք ինձ, անընդհատ հարցնում էր. «Դե՛ ասա, դե՛ ասա ով եմ ես…դե ասա ով եմ ես…Ով է […]

Հայաստանում կինոդպրոց կհիմնադրվի

Այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում մշակույթի նախարար Արմեն ամիրյանը նշեց՝  կինոյի ոլորտում այսօր Հայաստանը շատ անելիքներ ունի․  նախատեսվում է կինոդպրոց բացել՝ վեցամսյա ծրագրով և հրավիրել միջազգային կինոընկերությունների,  ովքեր հայ մասնագետների կփոխանցեն իրենց մասնագիտական հմտությունները։ Ֆիլմարտադրության համար ՀՀ-ն մեծ  խնդիրներ ունի նաև տեխնիկական միջոցների հետ կապված։  Արմեն Ամիրյանը նաև նշեց՝  հարկ է ստեղծել  հանրապետական կինոցանց, 30-40 […]

«Կատարում ենք քաղաքական ինքնասպանություն»/տեսանյութ/

«Գնալով  քաղաքական գործիչները մանրանում են, այսինքն՝ չենք տեսնում մեծ անձնավորությունների, ոչ մի երկրում, մանրանալը կայանում է նրանում, որ պետական, քաղաքական գործիչները չեն զբաղվում համապետական հարցերով, այսինքն զբաղվում են մանրացված հարցերով և համարվում մանր պետական գործիչներ»,-այսօր` հուլիսի 3- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Փիլիսոփայության միջազգային ակադեմիա» հկ նախագահ Վիլ Պողոսյանը: Պողոսյանը վերլուծեց աշխարհում կատարվող քաղաքական իրավիճակները […]

Թումանյանի տուն-թանգարանի հարևանը այցելուներին տրամադրում է իր սանհանգույցը 300 դրամով․ Ամիրյան

Այսօր ԱԺ-ում 2016-ի բյուժեի կատարողականի քննարկման ընթացքում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարեց՝ վերաբացվել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, իսկ  Դերենիկ Դեմիրճյանի ու  Սերո Խանզադյանի տուն-թանգարանի աշխատանքները շարունակվում են: Դսեղում  էլ  Թումանյանի տուն-թանգարանում կառուցվում են ենթակառուցվածքներ՝ հուշանվերների խանութ, սանհանգույց և փոքրիկ հանգստի կետ: Այժմ թանգարանի այցելուները կկարողանան օգտվել նաև սանհանգույցից։ «Տուն-թանգարանի տոմսն արժեր 300 դրամ, և այնտեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի