26 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանում կինոդպրոց կհիմնադրվի

Այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում մշակույթի նախարար Արմեն ամիրյանը նշեց՝  կինոյի ոլորտում այսօր Հայաստանը շատ անելիքներ ունի․  նախատեսվում է կինոդպրոց բացել՝ վեցամսյա ծրագրով և հրավիրել միջազգային կինոընկերությունների,  ովքեր հայ մասնագետների կփոխանցեն իրենց մասնագիտական հմտությունները։

Ֆիլմարտադրության համար ՀՀ-ն մեծ  խնդիրներ ունի նաև տեխնիկական միջոցների հետ կապված։ 

Արմեն Ամիրյանը նաև նշեց՝  հարկ է ստեղծել  հանրապետական կինոցանց, 30-40 կինոդահլիճ, որը կապահովի 400 մլն դրամ՝ մեկ ֆիլմի  համար և դա կինոարտադրողներին հնարավորություն կտա աճելու, քանի որ հիմնականում վաճառված տոմսերից գոյացած գումարն այնքան քիչ է լինում, որ ուղղակի հնարավոր չէ, որ դա փակի այն ծախսերը, որոնք արվել են տվյալ կինոնկարը նկարահանելու համար։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ