09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Շոու-բիզնես ունենք, աշխարհը չունի…

Կիրակի առավոտյան հեռուստացույցի ալիքների վրայով անցնելիս «Կենտրոն» հեռուստաընկերությամբ մի աղջիկ «տարօրինակ» հայերենով ծվծվում էր՝ «երգում էր», մի քանիսն էլ թռվռում էին՝ կրկին տարօրինակ, անճաշակ ու անճոռնի…
Այդ իբր թե երգող աղջիկը, որին այդպես էլ չճանաչեցի, անընդհատ ինձ՝ պատկերացնու՞մ եք ինձ, անընդհատ հարցնում էր. «Դե՛ ասա, դե՛ ասա ով եմ ես…դե ասա ով եմ ես…Ով է ամենալավը, ամենա-ամենա լավը»…Ամենա չգիտեմ ինչը…
Ինչ-որ նման անմիտ ու անկապ բառակապակցություններով «երգ»…
Է՛, այդպես էլ չիմացա ով էր երգի նմանվող հնչյուններ արտաբերում և թռվռում…Կասե՞ք ով էր ինքը…Նրան լսելուց հետո ես «խելքահան» եղած ուզում եմ գտնեմ իրեն և վերջապես ասեմ ով է ինքը և իրեն «ռասկրուտկա» անողը…
Մի խոսքով՝ շոու-բիզնես ունենք, աշխարհը չունի…

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ