01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Աղջիկները վաղ են ամուսնանում, նրանցից շատերը չեն ավարտում ուսումը․ Կնյազ Հասանովը մտահոգ է

 Այսօր ԱԺ-ում   պատգամավոր, քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը  նշեց՝ հարկավոր է այնպես անել, որ Հայաստանի քրդական համայնքի աղջիկներն ավարտական եւ ընդունելության քննություններ հանձնեն: 

«Համայնքում ընդունված կարգի համաձայն՝ աղջիկները շատ վաղ են ամուսնանում: Այդպիսով, նրանցից շատերը չեն ավարտում ուսումը: Հարկավոր է այնպես անել, որ մեր համայնքում տեսնեն, որ առանց կրթություն ստանալու հնարավոր չէ»,- ասաց Հասանովը:

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը իր հերթին խոստացավ՝  նախարարությունը կքննարկի համայնքի դպրոցներում քրդերենի ուսուցիչների համար նոր թիրախային տեղերի բացման հարցը: «Եթե նրանց թիվը բավարար չէ, մենք լրացուցիչ թիրախային ընդունելություն կհայտարարենք»,-  ասաց նախարարը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ