01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանում թանգարանների այցելուների քանակն ավելացել է 20-30% տոկոսով

Այսօր ԱԺ-ում  2016-ի բյուժեի կատարողականի քննարկման ընթացքում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը  տեղեկացրեց՝  2016թ. նախարարության համակարգի թանգարաններ է այցելել 712 382 հազար մարդ, ինչը նախորդ տարվա ցուցանիշիը գերազանցել է 48 227-ով: 

«12%-ի մասին է սա խոսում, ի դեպ, այս տարի հունվարից եռամսյակային ուսումնասիրությունների արդյունքում կարող ենք արձանագրել, որ թանգարաններում ունենք 20-30% աճ։ Դեռ զբոսաշրջանը շարունակվում է, և որոշ դեպքերում կարող ենք արձանագրել մինչև 45% աճ: Մասնավորապես Գառնիում ունենք 40%-ից ավելի աճ։

Ամրակցվել է 2303 և վերականգնվել՝ 971 թանգարանային առարկա: Թանգարանային ֆոնդերը համալրվել են 9836 առարկայով՝ պեղումների, նվիրատվությունների արդյունքում»,-ասաց նախարարը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ