10 Մայիսի, Saturday, 2025
KFC

«Պետպատվերով տպագրված ստեղծագործությունների 90 տոկոսը մակուլատուրա է»

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահ է ՝ Գրողների միության անդամ հաճախ դառնում են մարդիկ, ում գրվածքները  ոչինչ չարժեն, այլ կերպ ասած՝ ուղղակի մակուլատուրա են հիշեցնում։

«Լրագրող ժամանակ ես ուսումնասիրել եմ․  մի մարդ գրել է պատմվածք՝ «Ինչո՞ւ է վրնջում ձին» և դարձել է գրողների միության անդամ: Այն չափորոշիչները, որով մարդիկ դառնում են այս կամ այն ստեղծագործական միության անդամ, ուղղակի ողբալի են։

Թող ինձանից որևէ մեկը չնեղանա, բայց ես մոնիթորինգ եմ անցկացրել Հայաստանի գրախանութներում և պետպատվերով  տպագրված  ստեղծագործությունների 90 տոկոսը մակուլատուրա է», – ասաց Զոհրաբյանը:

Արձագանքելով Զոհրաբյանի մտահոգությանը՝ ԿԳ նախարարը շեշտեց՝  կիսում է այդ մտահոգությունը․ հարկավոր է այդ խնդրին ուշադրություն դարձնել։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ