28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Սահուն սերնդափոխություն՝ գիտության ոլորտում

70  տարին լրացած գիտականները ստորագրահավաք են սկսել Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի մայիսի 11-ի հրամանի դեմ։

Հիշեցնենք՝ այդ հրամանով   70 տարին լրացած գիտնականներին արգելվում   է   ղեկավարել Գիտության պետական կոմիտեի դրամաշնորհային ծրագրերը:

 Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում  Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն, անդրադառնալով վերոնշյալ թեմային, նշեց․ «70 տարեկաններին աշխատանքի իրավունքից չեն զրկվում, իրենք կարող են մնալ, աշխատել,  իսկ ինչ վերաբերում ծրագրերը ղեկավարելուն, ամբողջ աշխարհում ընդունված ձև է․  եթե ուզում ենք սահուն սերնդափոխություն լինի, եթե ուզում ենք, որ երիտասարդները իրենց ոլորտում զբաղվեն նաև գիտության մենեջմենթով, կազմակերպչական խնդիրներով, ապա այլ եղանակ ես չեմ տեսնում, պետք է մեկը գնա, մյուսը շարունակի այդ աշխատանքը։

Արտասահմանում այդպիսի բան կա, ես ինքս երկար տարիներ աշխատել եմ Իտալիայում՝ Ֆլորենսիայում, Իտալիայում 65-ից բարձր տարիքի մարդիկ դադարում են լինել ամբիոնի վարիչ, դեկան, ծրագրի ղեկավար և զբաղվում են գիտական աշխատանքով»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ