28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Կառավարությունն ունակ է այդ ծրագիրն իրականացնել. տնտեսագետ (տեսանյութ)

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի խոսքով` Կառավարության ծրագրում անդրադարձ կա հասարակության համար բոլոր ամենակարևոր ոլորտներին: «Ամենակարևորը հստակ թիրախներն ու ժամանակացույցերն են»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետը` հավելելով, որ Կառավարության ծրագրի մեջ ամենակարևոր առարակվող փոփոխություններից մեկը նոր տեխնոլոգիաների ներդրումն է կառավարման համակագում: Սա ոչ միայ հասարակության համար է, այլև բիզնեսի: «2022 թվականին  ունենալու ենք թվայնացված հասարակություն»,-կարծում է Կառլեն Խաչատրյանը:

Հարցին, թե արդյոք իրագործելի ծրագիր է, նա պատասխանեց. «Սա լա՞վն է, թե՞ վատը, ժամանակը ցույց կտա, բայց ըստ իս` Կառավարությունն ունակ է այդ ծրագիրն իրականացնել, կանի, թե ոչ, դա արդեն դժվար է ասել: Մնում է, որ համապատասխան պայմաններ ստեղծվեն, ու քաղաքական կամք լինի, համապատասխան նախադրյալներ սետղծվեն, որ թիմը լուծի խնդիրները»:

Նա հավելեց, որ բարդ կլինի ապահովել 5 տնտեսական աճ, հույս հայտնեց, որ Կառավարությունն էլ է գիտակցում դրա դժվարությունը: «Չեմ ուզում մտածել, որ դա ասվում է  ասվելու համար»,-ասաց տնտեսագետը:

Նախորդ կառավարություններից ծրագրից Կարեն Կարապետյանի Կառավարության ծրագիրն, ըստ տնտեսագետի, տարբերվում է նրանով, որ ասվում է, թե կոնկրետ որ տարվա ավարտին ինչքանն է արված լինելու, ինչ արդյունք է լինելու:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ