16 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» հավաքագրել է 8 միլիոնից ավել

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» հունիսի 30-ի դրությամբ 1000plus.am կայքի միջոցով հավաքագրել է 8 մլն. 544 հազ. 787 դրամ, բանկային փոխանցումների միջոցով՝  36 մլն. 189 հազ. 301 դրամ և կարճ հաղորդագրության միջոցով՝ 252 հազ. դրամ: Հիմնադրամն իր գործունեության ընթացքում 16 հատուցում է արել՝ 14 զոհված, 2 հաշմանդամություն ունեցողի զինծառայողների ընտանիքների. այս մասին նշվեց այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ:

Նիստի օրակարգի առաջին հարցով՝ հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակվեց խորհրդարանում ամենամեծ ընդդիմության՝ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Ուրիխանյանը: Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ հիմնադրամում ներքին աուդիտի պատասխանատու նշանակվեց Արտակ Բաղդասարյանը, ով Կենտրոնական բանկի ներքին աուդիտի ստորաբաժանման գործառնական աուդիտի վերստուգիչ է:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրեց հիմնադրամի նվիրաբերությունների հավաքագրման հայեցակարգը: Այս պահին կա նվիրաբերությունների երեք եղանակ: 

Նիստի ընթացքում ներկայացվեցին մի քանի նոր տարբերակների առաջարկներ, որոնց միջոցով հիմնադրամը նաև հնարավորություն կունենա այդ եղանակներով հավաքագրումներ կատարել:

«Առաջարկվում է նոր վճարահաշվարկային համակարգերի՝ «Իդրամ», «Թելսել» և «Իզի փեյ» տերմինալների միջոցով նվիրաբերություններ կատարել: Առաջարկել ենք, որ իրենք այդ տերմինալների միջոցով ծրագրային ապահովում ընձեռեն, որ մարդիկ կարողանան 100 դրամից -99 հազ. դրամ փոխանցումներ կատարել»,- հայտնեց Վարուժան Ավետիքյանը:

Հաջորդ նոր առաջարկը վերաբերում էր փոստային նամականիշեր և արժեկտրոններ ձեռք բերելու միջոցով նվիրաբերումներ կատարելում: Նշվեց, որ հիմնադրամը քննարկումներ է ունեցել «Հայփոստի» հետ և փորձել է հասկանալ, թե արդյո՞ք հնարավոր է նոր նամականիշեր թողարկել հատուկ հիմնադրամի համար: Գնելով նամականիշը՝ քաղաքացին նվիրաբերություն կատարած կլինի հիմնադրամին:

Երրորդ առաջարկը տարին մեկ անգամ բարեգործական համերգ կազմակերպելն է: Համերգը կունենա որոշակի թեմատիկա, կլինի բարձր մակարդակի, նպատակը կլինի այդ միջոցառման միջոցով լրացուցիչ նվիրաբերություններ հավաքագրելը:

Ներկայացված առաջարկները նախնական ընդունվեցին՝ հաշվի առնելով քննարկման արդյունքում եղած դիտարկումները: Անհրաժեշտության դեպքում հաջորդ նիստին նորից կքննարկվի այս հայեցակարգը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ