29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2017

Որ ընտրատարածքում ինչ արդյունք է գրանցվել (տեսանյութ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը քիչ առաջ ներկայացրեց ընդհանուր տվյալներ ՀՀ-ի բոլոր 13 ընտրատարածքներից: Նշենք, որ տվյալներ են հաղորդվել 2005 ընտրատեղամասից, և միայն 4-ից է, որ դեռ չկան վերջնական տվյալները: Թիվ 1 ընտրատարածք՝ Ելք-13.32 տոկոս ՀՀԿ-50.72 տոկոս «Ծառուկյան» դաշինք-18.81 «Հայկական վերածնունդ» -4.81 տոկոս «Ազատ դեմոկրատներ»-1.35 տոկոս ՀՅԴ-6 տոկոս Հայաստանի կոմունիստական կուսակցություն-1.09 տոկոս «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք-2.29 […]

Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ են փոխանակել ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: […]

Գրեթե բոլոր ընտրատեղամասերի տվյալները հայտնի են. 4 ուժ է անցնում

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը քիչ առաջ լրագրողներին ներկայացրեց 2005 ընտրատեղամասերից ստացած տեղեկությունները: Դեռ չեն ստացվել 4 ընտրատեղամասից արդյունքներ: Նախնական պատկերն այսպիսին է՝ Ելք 7.78 տոկոս ՀՀԿ-49.15 տոկոս «Ծառուկյան» դաշինք-27.37 «Հայկական վերածնունդ» -3.72 տոկոս «Ազատ դեմոկրատներ» 0.94 տոկոս ՀՅԴ-6.58 տոկոս Հայաստանի կոմունիստական կուսակցություն-0.75 տոկոս «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք-2.07 տոկոս «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք-1.65 տոկոս  

Ջերմաստիճանը 7-8 աստիճանով կբարձրանա

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Ապրիլի 3-ի գիշերը շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Ապրիլի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-6-ը աստիճանաբար կբարձրանա […]

Նրանք իրենց կյանքը տվեցին,որ դու ուրախության զարկեր խփե՞ս սրիկա, բաշիբոզուկ

Սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է երեկ ընտրությունների ձայների հաշվարկին հաջորդած սալյուտներ «խփելու» հարցը: Մարդիկ վրդովված են, մասսայաբար քննադատվում է ապրիլյան զոհերի`  համահայկական ողբերգության ֆոնին նման վարքագիծը: Օգտատերից ոմանք «սալյուտ տվողներին դժոխքի կրակների  մեջ» են ուղարկում: Կարինե Թուխիկյանը մասնավորապես գրում է. « Զսպեք ձեզ՝ապրիլի 2-ին սալյուտների օրը չէր։ Նրանք իրենց կյանքը տվեցին,որ դու ուրախության զարկեր խփես՞ սրիկա, […]

Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին

Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը, իշխանամետ «TimeTurk», «Dunya» լրատվամիջոցները, ինչպես նաև ընդդիմադիր կայքերի համարում ունեցող մի շարք այլ լրատվամիջոցներ անդրադարձել են ՀՀ խորհրդարանական ընտրություններին: Թեման լուսաբանած լրատվամիջոցներում հրապարակված նյութը նույնաբովանդակ է և ունի տեղեկատվական բնույթ ընտրությունների մեկնարկի, մասնակից քաղաքական ուժերի, հավանական հաղթողների մասին:  «Հայաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները» վերնագրով տեղեկատվության մեջ նշվում է, որ 2015-ի սահմանադրական […]

130 զոհերի անունից…/տեսանյութ/

«Վահագն» ռազմահայրենասիրական, հասարակական կազմակերպությունը, երեկ՝ ապրիլի 2-ին, Եռաբլուր զինովարական պանթեոնում կազմակերպել էր ինքնատիպ ակցիա: Կազմակերպության անդամները՝Մորուք Կարո Կարապետյանի գլխավորությամբ Եռաբլուր էին եկել ապրիլյան պատերազմի զոհերի նկարներով պաստառները պարզած: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում գրող, հասրակական գործիչ Աննա Կոստանյանը նշեց.«Փորձեցինք մեր մխիթարանքը բերել սուրբ Եռաբլուր, եկել ենք հարգելու բոլոր այն տղաների հիշատակը, որոնք տարբեր ժամանակներում են իրենց […]

Չորրորդ դասարանը ծանոթով ավարտածը և ակադեմիկոսը` հավասար ձայներով

Ընտրական նման համակարգը ի բնե ճիշտ չէ. ինչու՞ չորրորդ դասարանը ծանոթով ավարտած քաղաքացին և ակադեմիկոսը պետք է հավասար մեկական ձայն ունենան երկրի ապագան որոշելու հարցում։ Նրանք կարող են հավասար լինել իրար առաջ, Աստծո առաջ, օրենքի առաջ, բայց ոչ երբեք ապագան ընտրելու իրավունքի առաջ։ Գրում է օգտատեր Արթուր Մեսրոպյանը: 

«Ժողովուրդը իր ձայնը տվեց ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին, որոնք իրարից չեն տարբերվում»

«Ընտրություններն անցան այնպես, ինչպես անցան… Ես, իհարկե,  հետևել եմ ընտրությունների ընթացքին: Ժամը   ութից հետո եղա 8/1 տեղամասում, հաշվարկի ընթացքում այնտեղ էի: Փաստորեն, ընտրությունը այդ տեղամասում անցավ  հնարավորինս օրենքին համապատասխան, սակայն, իհարկե, կային որոշ անճշտություններ, որոնք, չգիտեմ՝ որքանով կարող են ազդել ընտրությունների արդյունքի վրա: Դժվարանում եմ այս պարագայում ճիշտ բառը գտնել, բայց կարող եմ ասել՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի