25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ժողովուրդը իր ձայնը տվեց ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին, որոնք իրարից չեն տարբերվում»

«Ընտրություններն անցան այնպես, ինչպես անցան… Ես, իհարկե,  հետևել եմ ընտրությունների ընթացքին: Ժամը   ութից հետո եղա 8/1 տեղամասում, հաշվարկի ընթացքում այնտեղ էի:

Փաստորեն, ընտրությունը այդ տեղամասում անցավ  հնարավորինս օրենքին համապատասխան, սակայն, իհարկե, կային որոշ անճշտություններ, որոնք, չգիտեմ՝ որքանով կարող են ազդել ընտրությունների արդյունքի վրա: Դժվարանում եմ այս պարագայում ճիշտ բառը գտնել, բայց կարող եմ ասել՝ ողջամտությունը չհաղթեց. վարչական ռեսուրսը,  դիրքը, փողը հաղթեցին», – Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Անահիտ Բախշյանը, ով պատգամավորի թեկնածու էր առաջադրվել «Ազատ դեմոկրատներ»-ի ընտրացուցակով:

Անահիտ Բախշյանը շեշտեց՝ ժողովրդին մեղադրել չի ուզում:

«Ինքն արեց էս ընտրությունը, ինքն արժանի է այս վիճակին: Հարցումների արդյունքները վկայում էին՝ բնակչության 82 տոկոսը դժգոհ էր  իշխանություններից, բայց գնաց ու իր ձայնը տվեց  ՀՀԿ-ին ու  ԲՀԿ-ին, որոնք իրարից չեն տարբերվում:  Մեր ժողովրդին համբերություն եմ մաղթում: Ուզում եմ՝ մեր ժողովուրդը խելքի գա», – եզրափակեց մեր զրուցակիցը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ