Հարուցվել է 6 քրեական գործ. 3-ը` Երեւանում, 3-ը` մարզերում
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` թիվ 3/22 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ: Քննչական բաժնում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ քաղաքացի Մ.Մարտիրոսյանը, թիվ 3/22 ընտրատեղամասում մասնակցած լինելով քվեարկությանը, մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ կրկին գնացել է նույն ընտրատեղամաս, […]