29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2017

ՀՀԿ-ն հաղթեց. ԿԸՀ-ն ամփոփում է առաջին տվյալները

Քիչ առաջ ԿԸՀ-ում հրապարակվեց 82 ընտրատեղամասերի նախնական արդյունքները: Ըստ արդյունքներրի՝ ԵԼՔ- 2,36 տոկոս Ազատ Դեմոկրատներ-0,55 տոկոս ՀՎԿ-2,59 տոկոս «Ծառուկյան» դաշինք-22,83 տոկոս Կոնգրես-ՀԺԿ- 1,38 ՀՀԿ-59,33 տոկոս ՀԿԿ-0,34 տոկոս ՕՐՕ-2,22 տոկոս ՀՅԴ-8,40 տոկոս 

Տենդենցը բավական դրական է ՀՀԿ-ի համար. ՀՀԿ-ն ամփոփում է (տեսանյութ)

«Արդեն ապրիլի 3-ն է, ՀՀ-ում տեղի ունեցան ԱԺ ընտրություններ: Կարող ենք շնորհավորել մեր հասարակությանը, բոլոր քաղաքական ուժերին, որ ՀՀ-ին հաջողվեց նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա կազմակերպել ժողովրդավարական, թափանցիկ, մրցակցային ընտրություններ: Սա բոլորիս հաջողությունն է, և անկախ նրանից, թե քանի դաշինք ու կուսակցություն կլինի, ժողովրդավարության հաղթանակը ՀՀ-ում անքննելի փաստ է, բազմակարծության ու պառլամենտարիզմի զարգացման ճանապարհով է […]

Ոստիկանությունը ուսումնասիրում և արձագանքում է ահազանգերը

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Սևակ Հովհաննիսյանն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկայացրեցին Քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվություն: Սևակ Հովհաննիսյանն ասաց աշխատանքային խումբը ուսումնասիրել 1820 հրապարակում, որոնցից մեծ մասը կազմակերպչական կամ տեխնիկական խնդիրների մասին են եղել: Հովհաննիսյանը  նշեց, որ […]

Երեւանի առաջին տվյալները /լրացվում է/

Մալաթիա Սեբաստիա համայնքում տեղակայված 7/39 տեղամասում առաջատարը նախնական տվյալներով դարձյալ ՀՀԿ-ն է: 972 ընտրողներից 480-ը իրենց քվեն տվել են ՀՀԿ-ին, «Ծառուկյան դաշինքը» ստացել է 173 քվե, «ԵԼՔ»-ը 150, ՀՅԴ-ն` 86, ՀՎԿ-ի օգտին քվեարկել է 19, ՕՐՕ-ի` 24, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի` 13 ընտրող, ՀԿԿ-ն եւ Ազատ դեմոկրատները ստացել են 8-ական ձայն:  Նույն թաղամասի 7/40 տեղամաս. մասնակցությունը 996, որից 12-ը` անվավեր: […]

Առաջին տվյալները Արագածոտնի մարզից

Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում 18/29 տեղամասում նախնական տվյալներով  գրանցվել է հետեւյալ պատկերը. քվեարկությանը մասնակցել է 732 ընտրող, որից ՀՀԿ-ին վստահության քվե է տվել 414, ՀՅԴ-ին 140, «Ծառուկյան դաշինքին» 113, «ԵԼՔ»-ին 39, ՀԿԿ-ին 9, Կոնգրես-ՀԺԿ դաշինքին 7, «Ազատ դեմոկրատներին» 5, ՕՐՕ-ին 2, ՀՎԿ-ն 1 հոգի: 

«Քվեարկության նոր համակարգի պատճառով ընտրատեղամասերում խառնաշփոթ էր տիրում»

Ամերիկահայ ռոք երաժիշտ, խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է 12 ընտրատեղամասերում։ Այս մասին ասվում է Թանկյանի հայտարարության մեջ, որը ընթերցվել է «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա այցելել է Վանաձորի, Սպիտակի, Գյումրիի, Մարալիկի, Թալինի, Ազատանի, Աշտարակի ու Երեւանի ընտրատեղամասերը։ Թանկյանի խոսքով, ամենալուրջ խախտումը արձանագրվել է Սպիտակ քաղաքի ընտրատեղամասում, որտեղ ԿԸՀ […]

«Վանաձոր» ՔԿՀ-ում հաղթանակ է գրանցել ՀՀԿ-ը

Վանաձորի թիվ 23 ընտրատեղմասում պաշտոնապես ամփոփվել են քվեարկության արդյունքները: Նշենք, որ այս ընտրատեղմասը Վանաձորի ՔԿՀ-ն է: Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանի խոսքով` արձանագրությունը կազմվել է 20:55-ի դրությամբ: Վանաձոր ՔԿՀ-ում ընտրական իրավունք ունի 84 քաղաքացի, որից 77-ն է իրականացրել իր իրավունքը: «Հանրապետական» կուսակցությունն ստացել է 74 քվե, «Ելք» և «Ծառուկյան» դաշինքը, ինչպես նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը […]

«Խախտումներ բոլոր տարածքներում էլ արձանագրել ենք»

Խորհրդարանական ընտրություններին  դիտորդական առաքելությամբ գտնվող կանադահայ կինոդերասանուհի Արսինե Խանջյանն իր այցելած բոլոր ընտրատեղամասերում ընտրախախտումներ է արձանագրել: Այս մասին վերջինս շեշտեց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: «Խախտումներ բոլոր տարածքներում էլ արձանագրել ենք: Բոլոր տեղամասերում հատկապես կուտակումներ կային, մարդիկ տեղեկացված չէին, շփոթմունք էր տիրում: Քվեարկողները, անկախ տարիքից, հստակ չգիտեին, թե ինչպես պետք է օգտագործեին քվեաթերթիկները և ծրարները: Անգամ մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի