28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2017

Henaran.am-ը հայցում է Վիգեն Սահակյանի ներողամտությունը

Ընտրական օրվա թոհուբոհն իր «սեւ գործն» արեց: Տեխնիկական վրիպակ է տեղի ունեցել, որի համար Henaran.am-ի խմբագրությունը հայցում է Վիգեն Սահակյանի ներողամտությունը, ում լուսանկարը թյուրիմացաբար հրապարակվել է «Հերոս Ադամի եղբոր պոռթկումը» հրապարակման մեջ: Վրիպակը վաղուց շտկվել է, բայց քանի որ նյութը բավական մեծ դիտում է ունեցել, եւս մեկ անգամ հայցում ենք ընթերցողի եւ Վիգեն Սահակյանի ներողամտությունը: 

Չեն կիսում Աշոտյանի մոտեցումը

«Օրվա ընթացքում ոչ միայն թիվ 1 ընտրատարածքից, այլև ՀՀ մարզերից ունեցել ենք տեղեկատվություն: Առաջին հերթին դեռևս նախօրեին  բազում ահազանգեր արդեն ունեինք, որ 2 քաղաքական ուժեր` ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքն ընտրակաշառք էին բաժանում, և այդ ուժերի ներկայացուցիչները դա անվանեցին նվիրատվություն կամ Գագիկ Ծառուկյանի հոգու արտացոլանք»,-այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը: Այս […]

ՀՀԿ-ն հաղթում է. էլեկտրոնային քվեարկության արդյունքները

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ ամփոփեց  էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ գրանցված 877 ընտրողներիղ ընտրություններին մասնակցել են 747-ը։ Անվավեր է ճանաչվել 37 քվեաթերթիկ։ «Ելք» դաշինքը ստացել է 53 քվե, «Ազատ դեմոկրատները»՝ 6 քվե, «Հայկական վերածննդի» օգտին քվեարկել են 3 ընտրողներ։ «Ծառուկյան» դաշինքը ստացել է 73 քվե, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 2 […]

Քաղաքացի դիտորդը» ընտրական գործընթացների բարեփոխում չի արձանագրել

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ժամը 07։00-ից 20:00-ի դրությամբ արձանագրել են քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթ 1918 խախտում, որոնք ստուգման փուլում են: Ընդհանուր խախտումներ օրվա ընթացքում (07:00-20:00) Խախտումների ընդհանուր թիվը՝ 471 47 դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ այցելուի իրավունքների խախտում, 184 տեխնիկական սարքի խափանում, 88 կողմնակի անձանց ներկայություն, 16 ճնշում և բռնություն, 136 […]

Կարգին Հայկոյի ահազանգի հետքերով

ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննության արդյունքում պարզվել է, որ թիվ 9/47 ընտրատեղամասում տեղակայված հավելյալ տեսախցիկը պատկանել է խուլ համրերի մշակույթի կենտրոնին եւ չի աշխատել: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ՔԿ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է aysor.am կայքում տեղադրված հրապարակումն առ այն, որ թիվ […]

Առաջին տվյալներն Ալավերդուց /լրացվում է/

Լոռու մարզի Ալավերդի քաղաքի 24/39 ընտրատեղամասից եւս ստացվեցին առաջին տվյալները. 746 ընտրողների քվեն հետեւյալ կերպ է բաշխվել. ՀՀԿ 511, «Ծառուկյան դաշինք» 133, «ԵԼՔ»-33, ՀՅԴ  29, ՀՎԿ 16, Կոնգրես-ՀԺԿ դաշինք 12, ՕՐՕ 3, ՀԿԿ 3, Ազատ դեմոկրատներ` 1: 

21/05 և 31/49 տեղամասերում հրաժարվում են օրենքով նախատեսված՝ տեխնիկական սարքավորումից տպված տեղեկանքի օրինակը տրամադրել դիտորդներին

«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդները ահազանգում են, որ 21/05 և 31/49 ընտրատեղամասերում հրաժարվում են դիտորդներին տրամադրել տեխնիկական սարքավորումից տպված տեղեկանքի օրինակը: 21/05 տեղամասում պատճառաբանել են, որ դա օրենքով նախատեսված չէ, իսկ 31/49 տեղամասում հանձնաժողովի նախագահն ասել է, որ միայն մեկ օրինակ է սարքը տպում, այն էլ ՏԸՀ են ներկայացնելու: Դիտորդների պահանջին ի պատասխան՝ Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է միջադեպի մասին […]

Առաջին տվյալները Վանաձորից /լրացվում է/

Հայաստանի հանրապետության երրորդ քաղաքից Վանաձորից մեր թղթակիցը հաղորդում է առաջին տվյալները: Այսպես, 23/33 ընտրատեղամասում քվեները բաշխվել են հետեւյալ կերպ. ՀՀԿ 259, «Ծառուկյան դաշինք»` 66, ՀՅԴ` 20, «ԵԼՔ»` 12, ՕՐՕ3, Կոնգրես-ՀԺԿ դաշինք 11, «Ազատ դեմոկրատներ»` 5:  Ընդհանուր քվեարկողների թիվը 376 է: 22:58 Վանաձորն ընգրկող 23/45 ընտրատեղամասում, ըստ նախնական տեղեկությունների, հաղթում է «Հանրապետական» կուսակցությունը: Նախքնական պատկերն այսպիսին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի