29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քաղաքացի դիտորդը» ընտրական գործընթացների բարեփոխում չի արձանագրել

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ժամը 07։00-ից 20:00-ի դրությամբ արձանագրել են քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթ 1918 խախտում, որոնք ստուգման փուլում են:

Ընդհանուր խախտումներ օրվա ընթացքում (07:00-20:00)

Խախտումների ընդհանուր թիվը՝ 471

47 դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ այցելուի իրավունքների խախտում,

184 տեխնիկական սարքի խափանում,

88 կողմնակի անձանց ներկայություն,

16 ճնշում և բռնություն,

136 մարդկանց կամ մեքենաների կուտակումներ:

Նախապատրաստում (ժամը 07:00 – 08:00)

Խախտումների ընդհանուր թիվը՝ 300

49 տեղամասային հանձնաժողովի աշխատակարգի խախտում,

163 քվեարկության սենյակի սխալ կահավորում,

19 քարոզչական նյութերի առկայություն,

8 քվեարկության պարագաների հետ կապված խնդիրներ,

61 այլ:

Քվեարկության ընթացք (ժամը 08:00-20:00)

Խախտումների ընդհանուր թիվը՝ 1147

54 տեղամասային հանձնաժողովի աշխատակարգի խախտում,

121 անձի ինքնության հաստատման/գրանցման խնդիրներ,

243 քվեարկության գաղտնիության խախտում կամ փորձ,

116 ընտրողին քվեարկել օգնելու կարգի խախտում,

77 քվեարկության պարագաների դուրս հանում կամ ներս բերում,

5 ընտրակաշառքի բաժանում և խոստումներ,

26 քարոզչություն կամ հակաքարոզչություն,

178 ընտրողների ուղղորդում,

77 բազմակի քվեարկություն կամ այլ անձի փոխարեն քվեարկություն կամ այդպիսի փորձ,

13 ընտրելու իրավունքի խախտում,

237 այլ:

Ընտրատեղամասերի գրանցամատյաններում արձանագրվել է քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթի խախտումների վերաբերյալ 648 դիտարկում:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 3112 անկախ և անկողմնակալ դիտորդները վաղ առավոտից դիտորդական առաքելություն են իրականացնում 1521 ընտրատեղամասերում:

Ի մի բերելով այս պահին ունեցած տվյալները, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնունն արձանագրում է հետևյալ խնդիրները.

1) վերահսկվող, կառավարվող քվեարկություն, բաց քվեարկություն, կառավարվող քվեաթերթիկներ

2) ընտրակաշառք

3) մարդկանց կուտակումներ, խառնաշփոթ

4) հանձնաժողովների աշխատանքի ցածր որակ

5) տեխնիկական նորամուծությունների փախանում,

6) տեղամասերում ոստիկանների մասնակի անգործություն

7) քվեարկության բարդեցված ընթացակարգ

Արդյունքում չի լուծվել ընտրությունների նկատմամբ հանրային վստահության խնդիրը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ