14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Վթար Մոնթե Մելքոնյան պողոտայում․ վարորդի վիճակը ծանր է

Ապրիլի 3-ին, ժամը 06:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան պողոտայում՝ արագաչափի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. Ford Transit մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի 74 ZI 777 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրանցքը. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:

Փրկարարները վարորդին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ