01 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2017

Ընտրությունների միակ սենսացիան ուրախացրել է շատերին

 «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական վերլուծական ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման կողմնակիցները շատ են, և նրանք քվեարկել են ՀՀԿ-ի ու «Ծառուկյան» դաշինքի օգտին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հաջողություն մաղթեց նոր ձևավորվող խորհրդարանին՝ ասելով, որ կան բոլոր հնարավորությունները լավ ու որակյալ խորհրդարան ունենալու: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ընդգծեց, որ  ընդդիմադիր էլեկտորատի մեծ մասը […]

««Ծառուկյան» դաշինքը ՀՀԿ-ին պետք չի, շատ բան պետք է տա»

«Հայաստանում գոյություն ունեն օֆֆ-լայն ու օն-լայն ընտրողներ, այս տարբեր ընտրողները մեզ մոտ միշտ գոյություն ունեն, նրանք, ովքեր հայտնի են, ովքեր Facebook-ում են, հարցազրույցներ են տալիս, ակտիվ են քաղհասարակության մեջ, դրանք օն-լայնն են, իսկ մնացածը օֆֆ-լայն է»,-Henaran.am-ի հարցին, թե ինչով էր պայմանավորված «Ազատ դեմոկրատների» քիչ տոկոս հավաքելն, ասաց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:  Ըստ նրա՝ […]

Հայաստանի խորհրդարանում կլինեն քուրդ, ասորի, եզդի և ռուս պատգամավորներ․ թուրքական Dogan Haber

Թուրքական ընդդիմադիր առաջատար լրատվամիջոցներից «Dogan haber» գործակալությունը անդրադարձել է ՀՀ խորհրդարանական ընտրություններին: Ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ ՀՀ ապագա 101 մանդատանոց խորհրդարանում մեկական տեղեր են հատկացվելու ազգային փոքրամասնություններից եզդիներին, ռուսներին, ասորիներին և քրդերին: Շեշտվում է Հայաստանի անցումը պետական կառավարման նախագահական համակարգից դեպի խորհրդարանական համակարգ: Նշվում է նաև մասնակից կուսակցությունների համար 5, իսկ դաշինքների […]

Գաղափարական գործոնը իր դերը զիջեց նյութական և վարչական գործոններին․ ՀՎԿ հայտարարությունը

Ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները և անհրաժեշտություն է առաջացել հնչեցնել քաղաքական գնահատականը: «Հայկական վերածնունդ» կուսակցությունը երախտագիտություն է հայտնում իր օգտին քվեարկած Հայաստանի Հանրապետության 58000 քաղաքացիներին սկցբունքային դիրքերոշման և անկաշառ վերաբերմունքի համար: Այս ընտրությունները ցույց տվեցին վարչական ռեսուրսի լայնածավալ օգտագործումը, թաղային հեղինակությունների և օլիգարխիկ խմբավորումների  ակտիվ ներգրավումը ընտրական գործընթացում, իսկ զանգվածային բնույթ կրող ընտրակաշառքի բազմակի բաժանումները, ներառյալ` ընտրության […]

Անթույլատրելի է ընտրությունների արդյունքները տեղափոխել անձնական հարաբերությունների դաշտ. Կարեն Կարապետյան

ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հայտարարությունը Ազգային ժողովի ապրիլի 2-ի ընտրությունները առաջինն էին կառավարման նոր մոդելի անցումից հետո, ինչպես նաև ընտրակարգի մի շարք նորմածությունների տեսակետից: Արդեն իսկ հայտնի են նախնական արդյունքները, և ցանկանում եմ մի քանի դիտարկումներ ներկայացնել: Նախ՝ շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքական ուժերին և տարածքային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին` առավելագույնս քաղաքակիրթ ընտրապայքարի համար: Թե նախընտրական […]

«Երեկ տեղի ունեցած ընտրությունները մեկ քայլ առաջ էին»

Երեկ՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած  խորհրդարանական ընտրությունները Հայաստանում բավական  լավ էին կազմակերպված. հիմնարար ազատությունները հիմնականում պահպանվել են: Ակնհայտը են ընտրախախտումների կրճատման իրեղեն ապացույցները, ընտրություններն արատավորվեցին ձայների գնման, պետական ոլորտի և մասնավոր հիմնարկությունների աշխատողների վրա ճնշումների մասին հավաստի տեղեկություններով: Մեր երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ահա այս կարծիքին են միջազգային դիտորդները: «Երեկ տեղի ունեցած ընտրությունները մեկ […]

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգյսանին /տեսանյութ/

Այսօր լրանում է Հայաստանի եւ Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգյսանին՝ նշելով, որ հիմնվելով ընկերության եւ փոխադարձ հարգանքի վրա՝ հաջողվել է սերտ համագործակցության հասնել։

Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավորներին

Արցախի Հանրապետության (ԱՀ) խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ապրիլի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) Ազգային ժողովի պատգամավորներ Կարինե Աճեմյանին, Թևան Պողոսյանին և Վահե Հովհաննիսյանին: Ողջունելով գործընկերներին՝ խորհրդարանի նախագահը արժևորել է նրանց նախաձեռնությունը ապրիլի 2-ին՝ Ադրբեջանի հրահրած ռազմական ագրեսիայից ուղիղ 1 տարի անց, լինել առաջնագծում, Թալիշ, Մատաղիս բնակավայրերում և հանդիպել զինվորականների և բնակիչների հետ: «Տարիներ շարունակ […]

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի գլխավորությամբ: Հանրապետության Նախագահը ողջունել է պատվիրակությանը Հայաստանում, շնորհակալություն հայտնել ընտրությունների դիտարկմանը առաքելության ակտիվ մասնակցության համար: Նախագահը վստահություն է հայտնել, որ ԱՊՀ դիտորդների մասնագիտական կազմը ընտրությունների արդյունքների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի