19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

««Ծառուկյան» դաշինքը ՀՀԿ-ին պետք չի, շատ բան պետք է տա»

«Հայաստանում գոյություն ունեն օֆֆ-լայն ու օն-լայն ընտրողներ, այս տարբեր ընտրողները մեզ մոտ միշտ գոյություն ունեն, նրանք, ովքեր հայտնի են, ովքեր Facebook-ում են, հարցազրույցներ են տալիս, ակտիվ են քաղհասարակության մեջ, դրանք օն-լայնն են, իսկ մնացածը օֆֆ-լայն է»,-Henaran.am-ի հարցին, թե ինչով էր պայմանավորված «Ազատ դեմոկրատների» քիչ տոկոս հավաքելն, ասաց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

 Ըստ նրա՝ այդ օն-լայն մարդիկ են միայն, որ կողմ են դեմոկրատիային Հայաստանում:

Ինչ վերաբերում է «Ելքին», ապա քաղաքագետը նշեց, որ այս դաշինքն էլ կարող էր այդ ազատ ձայները գրավել, իսկ «Ազատ դեմոկրատների» ծրագիրն ավելի դրական էր, քան նեգատիվ, իսկ բանավեճում դա միշտ պարտվում է:

«Հայկական վերածննդի» մասին Ալ. Իսկանդարյանն ասաց, որ նրանց պարտության պատճառներից մեկը Գագիկ Ծառուկյանի գործոնն էր, նաև այն, որ ՀՀԿ-ն ստացավ ոչ թե 40, այլ 50 տոկոս ձայն: «Այս կուսակցությունները նույն դաշտի վրա են աշխատում, բացի այդ Ծառուկյանն ուներ տարածքներ, որտեղ ավելի հեշտ է աշխատել, Արթուր Բաղդասարյանը ևս ունի, բայց այս դեպքում դա չաշխատեց»:

Henaran.am-ի հարցին, թե ինչպիսի խորհրդարան կունենանք՝ հաշվի առնելով, որ միայն մեկ ընդդիմադիր ուժ է անցել, նա պատասխանեց. «Ինչպես ցույց կտա իրեն Ծառուկյանն ու իր կուսակցությունը, կտեսնենք, ՀՀԿ-ին նա պետք չի, շատ բան պետք է տա ՀՀԿ-ը, որ այս կոալիցիան լինի, իսկ մնացածը հետո կտեսնենք»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ