22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

«Երեկ տեղի ունեցած ընտրությունները մեկ քայլ առաջ էին»

Երեկ՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած  խորհրդարանական ընտրությունները Հայաստանում բավական  լավ էին կազմակերպված. հիմնարար ազատությունները հիմնականում պահպանվել են: Ակնհայտը են ընտրախախտումների կրճատման իրեղեն ապացույցները, ընտրություններն արատավորվեցին ձայների գնման, պետական ոլորտի և մասնավոր հիմնարկությունների աշխատողների վրա ճնշումների մասին հավաստի տեղեկություններով: Մեր երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ահա այս կարծիքին են միջազգային դիտորդները:

«Երեկ տեղի ունեցած ընտրությունները մեկ քայլ առաջ էին դեպի Հայաստանում նոր քաղաքական համակարգի հիմնադրում, բայց փոփոխությունները չեն կարող տեղի ունենալ մեկ գիշերվա ընթացքում,- նշեց  Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող Իգնասիո Սանչես Ամորը։

Ըստ նրա՝ բարեփոխումը երբեք չավարտվող գործընթաց է:

«Ես կոչ եմ անում խորհրդարանական մեծամասնությանը և նոր կառավարությանը շարունակել իրենց ջանքերը՝ երկրի քաղաքական մշակույթը վերափոխելու ուղղությամբ՝ համագործակցելով ընդդիմության, քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության հետ», – նշեց Սանչես Ամորը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ