10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

130 զոհերի անունից…/տեսանյութ/

«Վահագն» ռազմահայրենասիրական, հասարակական կազմակերպությունը, երեկ՝ ապրիլի 2-ին, Եռաբլուր զինովարական պանթեոնում կազմակերպել էր ինքնատիպ ակցիա: Կազմակերպության անդամները՝Մորուք Կարո Կարապետյանի գլխավորությամբ Եռաբլուր էին եկել ապրիլյան պատերազմի զոհերի նկարներով պաստառները պարզած:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում գրող, հասրակական գործիչ Աննա Կոստանյանը նշեց.«Փորձեցինք մեր մխիթարանքը բերել սուրբ Եռաբլուր, եկել ենք հարգելու բոլոր այն տղաների հիշատակը, որոնք տարբեր ժամանակներում են իրենց արյունը շաղախել մերր սրբազան հողին և մեզ ապրելու և արարելու հնարավորություն տվել»,-ասաց Աննա Կոստանյանը:

Կոստանյանը նշում է, որ որդեկորույս մայրերին ընտրության կանչելը սխալ է ու ինքը իր պարտքն է համարել 130 հերոսների նկարներով գալ Եռաբլուր:

«Ես գրել եմ «Անմահության մարտիկներ» գիրքը, որը դեռ անտիպ է ու պատմում է 130 հերոսների մասին»,-ասաց Աննա Կոստանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ