01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2017

«Դատապարտում եմ նման բռնարարքը»

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը ուսումնասիրել, կարդացել է բոլոր կուսակցությունների և դաշինքների նախընտրական ծրագրերը, սակայն չի տեսել որևէ մեկի մոտ տնտեսության զարգացման երկարաժամկետ ծրագիր: «Խոսում են՝ ընդհուպ մինչև տնտեսական համակարգին շատ դժվար վերականգնվող վնասներ հասցնելու գնով կարճաժամկետ հաջողություն հասնելու մասին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց Խ․ Հարությունյանը։ Նա անդրադարձավ կուսակցությունների առաջարկած այն թեզերին, որոնք […]

Տեղումներ եւ քամու ուժգնացում

Հանրապետության տարածքում` Մարտի 16-ին, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրև: 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 […]

«Մենք հո հիմար չե՞նք, որ այս ծրագիրն ենք ասում»

«Եռանախագահներն առաջարկել են փոխզիջումային տարբերակ, որը տհաճ է և Ալիևի ու Ադրբեջանի համար, և Հայաստանի համար, և շատերիս համար, բայց մենք պիտի ասենք՝ համաձայն ենք այս փաստաթղթի հետ, թե ոչ, բոլոր քաղաքական ուժերը պիտի սրա պատասխանն ասեն, այո-ն էլ է, լոծում, ոչ-ն էլ է լուծում»,-այսօր քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Նրա խոսքով՝ ոչ […]

«Սուտ տեղեկություններ տարածելով սեպ չեք խրի իմ և սևանցու միջև».Կարեն Բոթոյանը հերքում է

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ երեկ մրցապայքարը թեժ է եղել նաեւ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում: Սեւանի կենտրոնում՝ եկեղեցու մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀԿ–ից ռեյտինգայինով առաջադրված պատգամավոր Կարեն Բոթոյանի ու Սեւանի հացի գործարանի տնօրեն, թեկնածու Աշոտ Ավետիսյանի կողմնակիցների միջեւ: «Հավաստիացնում եմ, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը »,-Henaran.am-ին հայտնեց Կարեն Բոթոյանը: Նա նշեց, որ միայն այսօր առավոտյան […]

Պոլսո Հայոց պատրիարքարանի տեղապահի ընտրությունները կանցկացվեն այսօր

Այսօր՝ մարտի 15-ին, Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի կունենան պատրիարքի տեղապահի ընտրություններ: Թեկնածուները երեքն են՝ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Վերջինը, սակայն, ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, պատրաստվում է ասօր հանել իր թեկնածությունը։ Ավելի վաղ նա կոչ է […]

«ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում պարծենկոտություն չկա» /տեսանյութ/

«Ես որևէ կուսակցության անդամ չեմ ու չկամ որևէ կուսակցության ընտրական ցուցակում, ուստի քաղաքական  գնահատականներ չեմ տա, և,  իկարկե, կտամ քաղաքագիտական գնահաականներ: «Ծառուկան», «ՕՐՕ» դաշինքները և ՀՎԿ-ն իրենց  ծրագրերում  պարզեցման են ձգտել, փորձել են ցույց տալ՝ ինչ քայլեր են ձեռնարկելու: «Ծառուկյան» դաշինքն, օրինակ, երկար-բարակ չի բացատրում՝ ինչ ծրագրեր է իրականացնելու. պարզապես հստակ կետերով ցույց է տալիս, […]

Պատժել /տեսանյութ/

Այսօր՝ մարտի 15-ին  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Վահե Էնֆիաջյանը,  անդրադանալով քարոզարշավի ընթացքում Արարատի եւ Արմավիրի մարզերում տեղի ունեցած միջադեպերին, նշեց, որ մեղավորները պետք է պատժվեն եւ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի քարոզարշավն ընթանա օրենքի սահմաններում: «Ամենաանցանկալի դրսեւորումներն էին, որ կարող էր տեղի ունենալ: ՀՀԿ–ի եւ մեր թիմակիցների միջեւ […]

Խոստումներ չեմ տվել. փոխարենը եղել եմ հասանելի. Ռոբերտ Սարգսյան

Ռեյտինգային ընտրակարգով թիվ մեկ ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սարգսյանը հանդիպել է Ավան վարչական շրջանի Աճառյան, Սայաթ-Նովա և Բրյուսով թաղամասերի բնակիչների հետ: Թեկնածուի բակային հանդիպումներն անցել են ընտրողների հետ զրույցի ձևաչափով, որի շրջանակում Ռոբերտ Սարգսյանը ներկայացրել է ինչպես նախորդ 4,5 տարիներին կատարած աշխատանքները, այնպես էլ այն մոտեցումները, որոնցով առաջնորդվելու է հետագա 5 տարիներին, եթե կրկին […]

Սկանդալ. «Էյր Արմենիա»-ն խոշոր չափի գումարի յուրացման փորձ է արել

Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում 2015-ի համեմատ՝ 2016 թվականի ընթացքում և 2017-ի հունվար-փետրվար ամիսներին զգալի աճել է իրավախախտումների վերաբերյալ ՊԵԿ տարբեր ստորաբաժանումներից ստացված փաստաթղթաշրջանառության ծավալը: «Եթե 2015 թվականին ստացվել է 1080 փաստաթուղթ, ապա 2016-ին՝ արդեն շուրջ 2000»,-տեղեկացրել է ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ Սամվել Սինանյանը: Վարչության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի