02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2017

«Նատալին ցույց են տալու, Մարգրիտին կնության տալու»

«Նատալին ցույց են տալու, Մարգրիտին կնության տալու: Ինչպես ֆիլմում՝ ՀՀԿ-ականների դեպքում էլ՝  ցանկացած դեպքում լինելու է Սերժ Սարգսյանի իշխանություն»,- այս մասին խոսեց, այսօր՝ մարտի 15-ին  «Օսկանյան-Ռաֆֆի-Օհանյան» դաշինքի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը : «Հանրապետականների հետ զրույցի ընթացքում հիշեցրեք, որ Կարեն Կարապետյանը պատգամավոր չունի, թեկնածու չունի եւ ինքն ուղղակի վարչապետ չի կարող աշխատել: Աշխարհում ընդունված է, որ վարչապետն […]

Ինքնաթիռում թռիչքի ժամանակ ուղեւորուհու ականջակալները պայթել են /ֆոտո/

Պեկինից Մելբուրն թռչող ինքնաթիռում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել, ինչի արդյունքում ուղեւորուհիներից մեկը դեմքի ու ձեռքի լուրջ այրվածքներ է ստավել։ Թռիչքի ժամանակ պայթել են կնոջ ականջակալները։ Կինը փլեյերով երաժշտություն էր լսում՝ ականջակալներով, երբ բարձր ձայն է լսել ու դեմքի հատվածում ցավ զգացել։ Մինչ կհասցներ ուշքի գալ, այրվող ականջակալներից կրակը հասել է նրա վզին։ Բորտուղեկցորդների օգնությամբ […]

4-րդ երեխային է սպասում, գործից հանել են` Սեյրան Օհանյանին

Պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող թեկնածու Սեյրան Օհանյանը Սյունիքի մարզի ընտրողներին շարունակում է բացատրել, որ իր դաշինքը ամենավստահելին է: «Եղբայրս ոստիկանության համակարգում է աշխատել ու 20 տարին շուտով պետք է շուտով լրանար:Եղբայրս շուտով 4-րդ երեխան պետք է ունենա ու իրա գլխին սարքեցին, որ գործից հանեն»,-Սեյրան Օհանյանին դիմեց բողոքող քաղաքացին: Քաղաքացին ընդգծեց, որ եղբորը հոգեկան […]

Ես խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում. վարչապետ

«Ընտրությունները բնականաբար ենթադրում են մրցակցություն, սակայն մրցակցության վերածումը բռնության որևէ կերպ ընդունելի չի կարող լինել, և ես խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում ցանկացած անձի կողմից: Անկախ քաղաքական պատկանելությունից, զբաղեցրած պաշտոնից կամ ճանաչելիությունից՝ բոլոր նրանք, ովքեր Ջրառատում խախտել են օրենքը, ենթակա են պատասխանատվության»,-Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է վարչապետ Կարեն Կարապետյանը: «Ես տեղյակ եմ, […]

Հանցագործներին՝ պաշտոններ. ՕՐՕ-ն կփոխի ամեն բան

«Մենք իրավունք չունենք Հանրապետական կուսակցության օգտին քվեարկելու. «Անկախ նրանից, թե ով է ձեր ռեյտինգային թեկնածուն, եթե նա ՀՀԿ-ից է, պետք է նրան ձայն չտանք։ Իմացեք, որ այդ ձայնը գնալու է Սերժ Սարգսյանին»,- այսօր՝ մարտի 15-ին Կապանում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հանրահավաքում ասել է  «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:  Մարտիրոսյանի խոսքով՝ եթե ՕՐՕ դաշինքը գա իշխանության, համաներում է լինելու. «Հավ […]

«Թեժ» պայքար` Արմավիրի մարզում. ում ընտրել

Թիվ 6 ընտրատարածքն ընդգրկում է Արմավիրի մարզը: Արդեն ներկայացրել ենք, ովքեր են քաղաքական ուժերի կողմից տարածքային ցուցակներով ներկայացված թիվ 1, թիվ 2, 3, 4 և 5 ընտրատարածքներում: Թիվ 6 ընտրատարածքում «Հանրապետական» կուսակցության թեկնածուներն են` Հրաչիկ Աբգարյան, Սեդրակ Սարոյան, Նահապետ Գևորգյան, Զուբեիդա Հովհաննիսյան, Առաքել Մովսիսյան, Սիմիզար Եղիազարյան, Ալեքսան Պետրոսյան, Հրանտ Գրիգորյան: «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներն են` Ալվարդ […]

Ամփոփվել են 8 մարզերից ստացված ներդրումային ծրագրերը

ՀՀ վարչապետի մարզային այցելությունների ընթացքում տրված հանձնարարականների կատարման արդյունքում ՀՀ մարզերի կողմից ներկայացվել են մոտ 140 ներդրումային ծրագրի հայտ, որոնք հավաքագրվել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում, հստակեցվել և կազմվել են այդ ծրագրերի անձնագրերը: Ծրագրերը ներկայացվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ու գյուղատնտեսության նախարարությունների, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի քննարկմանը: Այնուհետև, ստանալով և […]

Քրեական գործ նախագահի թեկնածուի դեմ

Ֆրանսիայում քաղաքական սկանդալները չեն դադարում։ Հիմա էլ քրեական գործ է հարուցվել նախագահի թեկնածու Էմմանուել Մակրոնի նկատմամբ։ Նրան կասկածում են կոռուպցիայի մեջ՝ լինելով էկոնոմիկայի նախարար, նա, ըստ նախաքննության, 400 հազար եվրո է ծախսել իր գործուղումներից մեկի վրա։ Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուներից Ֆրանսուա Ֆիյոնը եւս ոստիկանների ուշադրության կենտրոնում է՝ նա էլ մեղադրվում է պետական միջոցների ապօրինի ծախսման […]

Հայաստանը Ձեր ղեկավարությամբ կանցնի զարգացման այս փուլը․ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել են /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի