11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

«Հայ կնոջից ու աղջկանից չէի սպասում նման քֆուրներ » /տեսանյութ/

Այսօր Նոր նորքի 4-րդ զանգվածի մարզադպրոցի («Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի) մոտ միջադեպ է տեղի ունեցել դպրոցի աշխատակիցների եւ «Ելք» դաշինքի ներկայացուցիչների միջև:

Միջադեպից հետո «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանն այս մասին ահազանգել է ոստիկանություն: Որոշ ժամանակ հետո այստեղ ժամանեցին ոստիկանները, տեղեկացան, թե ինչ է տեղի ունեցել:

Նշենք, որ սպորտդպորցում կար «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Արթուր Մամոյանի պաստառը, որն էլ աշխատակիցները վազելով թաքցրել են: Աշխատակիցները բղավում էին, թե այստեղ չի կարելի քարոզարշավ անել` ներսում ունենալով այդ պաստառը:

Միջադեպից հետո պատգամավորի թեկնածու Արթուր Մամոյանը հանդիպեց և ներողություն խնդրեց «Ելք»-ի անդամներից: Ալեն Սիմոնյանը նշեց, որ իր մոտ ուղղակի զարմանք էր, որ հայ կնոջ ու աղջկա կողմից կարող է նման «քֆուրներ» լսել:

Լուսանկարը` Մեդիամաքս-ի :

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ