02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2017

Պատրաստ է երևանցու դարդ ու ցավով ապրելու

«Մեր նախընտրական ծրագրում խոստումներ չեն, մենք ոչ թե խոստումներով ենք առաջնորդվում, այլ գործերով»,-այսօր Էրեբունիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ, ՀՀԿ-ի ցուցակով պատգամավորի թեկնածու Տարոն Մարգարյանը: Նա նշեց, որ ՀՀԿ-ն նախընտրական ծրագրով առաջարկում է այն պայմաներն ստեղծել, որ Երևանի ծայրամասերում ապրողն էլ զգա, որ մայրքաղաքում է ապրում և իրեն մեկուսացված չկա: «Անելու ենք ամենը, որ […]

Արփինե Հովհաննիսյանի հորդորը, թե ինչպես վարվել ընտրություն կատարելիս

«Մի քանի օր է, որ քարոզարշավն ընթանում է, ու մենք հասցրել ենք ներկայացնել այն հիմնական թեզերը, որոնց հիման վրա դրանք կառուցվում են: Հաճախ է նշվել, որ մենք ականջահաճո բաներ չենք ասելու, որ մեր ծրագիրն իրատեսական է, որ մեր քաղաքական թիմն ունի փորձառություն առաջ շարժվելու առաջ: Այսօր ցանկանում եմ խոսել իրատեսականի մասին»,-այսօր Էրեբունիում նախընտրական հանդիպման ժամանակ […]

Փոստանջյանի քաղաքական ուժի կարգախոսը լինելու է «Դեպի Արարատ»

«Այս քաղաքական պլատֆորմը պետք է հիմք ստեղծի, որպեսզի մեր քաղաքացիները, որ գտնվում են Հայաստանում ու հնարավորություն չունեն մասնակցելու ընտրություններին, քվեարկելու կամ ընտրվելու, ունենան այդ իրավունքը»,-այսօր «Երկիր ծիրանի» կուսակցության առաջին համագումարի ժամանակ ասաց կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանը: «Մենք դրա կարիքն ունենք, եթե մենք չենք օգտագործելու մեր մարդկային կապիտալը, ապա չենք կարողանալու ջախջախել այս ռեժիմը»,-նշեց նա: Ըստ […]

Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենին:             Զրուցակիցները քննարկել են նախընտրական ժամանակահատվածի քաղաքական իրավիճակին և ընտրությունների նախապատրաստական գործընթացին վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ  միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու […]

Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանին» եւ Սողոմոն Թեհլերյանը

Քիչ առաջ մեկնարկեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնած նոր քաղաքական պլատֆորմի առաջին համագումարը: Ողջունելով ներկաներին Զարուհի Փոստանջյանն ասաց, որ չնայած նրան, որ չէր պատկերացնում, որ եհնց այս օրը պետք է սկիզբ դրվի նոր քաղաքական գործընթացի, բայց օրն խորհրդանշական է, որովհետև 100 տարի առաջ այս օրն է Սողոմոն Թեհլերյանը հաշվեհարդար տեսել մեղավորների հետ: «Մեր հայրենակիցներն այսօր զրկված […]

Հայտնի դերասանը խոստովանել է, որ ալկոհոլային կախվածություն է ունեցել /տեսանյութ/

Հոլիվուդյան հայտնի դերասան Բեն Աֆլեկը խոստովանել է, որ ալկոհոլային կախվածություն է ունեցել եւ բուժման կուրս է անցել։ Նա իրեն աջակցելու համար շնորհակալություն է հայտնել իր կնոջը, բարեկամներին ու ընկերներին։ Նա ասել է, որ ալկոհոլի հետ խնդիրները սկսվել են դեռեւս 15 տարի առաջ, երբ ինքը, իր իսկ խոսքով, կորցրել է չափի զգացողությունը։ Մանրամասները՝ տեսանյութում    

Հայտնի է Պոլսո պատրիարքի տեղապահի անունը

Այսօր տեղի են ունեցել Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները, որոնց արդյունքներով՝ տեղապահի պաշտոնում ընտրվել է Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը։ Այս մասին հայտնել է Ստամբուլի հայկական «Լույս» պարբերականը: Տեղապահի ընտրություններում 3 թեկնածու էր առաջադրվել՝ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի […]

Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը համատեղ ասուլիս են անցկացրել /տեսանյութ/

Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է: Հայաստանի և Ռուսաստանի միջև 2016թ. առևտրաշրջանառությունն աճել է 15 տոկոսով: Այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում: «Այս տարվա հունվարին արձանագրվել է նշանակալի աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Դա վկայում է լուրջ ներուժի մասին, որը պետք է օգտագործել նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի