25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենին:

            Զրուցակիցները քննարկել են նախընտրական ժամանակահատվածի քաղաքական իրավիճակին և ընտրությունների նախապատրաստական գործընթացին վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ  միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու նպատակով ՀՀ իշխանությունները պատրաստ են համագործակցելու բոլոր դիտորդական առաքելությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ: «Մեր նպատակն է անցկացնել առավելագույնն արդար և թափանցիկ ընտրություններ: Վճռական ենք և պատրաստ բոլոր խնդիրներին արձագանքել շատ կոշտ»,- ասել է վարչապետը:

            Յան Պետերսենն ընդգծել է, որ Հայաստանում գտնվելուց ի վեր իշխանությունների, քաղաքական կուսակցությունների և բոլոր մյուս գործընկերների հետ ձևավորել են սերտ համագործակցություն և կատարված աշխատանքների արդյունքներով առաջիկայում կներկայացվի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցը: Նրա խոսքով, ԵԱՀԿ անդամ պետությունների շրջանում հայաստանյան ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է, ուստի Հայաստան է գործուղվել դիտորդական մեծ պատվիրակություն, որի անդամները տեղաբաշխվել են հանրապետության ամբողջ տարածքով: Պարոն Պետերսենը հույս է հայտնել, որ ընտրությունները կանցկացվեն բարձր մակարդակով և միջազգային չափանիշներին համապատասխան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ