Ամփոփվել են 8 մարզերից ստացված ներդրումային ծրագրերը

ՀՀ վարչապետի մարզային այցելությունների ընթացքում տրված հանձնարարականների կատարման արդյունքում ՀՀ մարզերի կողմից ներկայացվել են մոտ 140 ներդրումային ծրագրի հայտ, որոնք հավաքագրվել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում, հստակեցվել և կազմվել են այդ ծրագրերի անձնագրերը:
Ծրագրերը ներկայացվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ու գյուղատնտեսության նախարարությունների, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի քննարկմանը: Այնուհետև, ստանալով և ամփոփելով նշված գերատեսչությունների կողմից ներկայացված ծրագրերի վերաբերյալ կարծիքներն ու դիրքորոշումները, դրանք ներկայացվել են ՀՀ կառավարություն: 2017 թվականի մարտի 15-ի արդեն քննարկվել են ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի, Լոռու և Կոտայքի մարզերից ստացված 81 ներդրումային ծրագիր, որոնցից հավանության են արժանացել շուրջ 50-ը, իսկ 20-ն էլ վերադարձվել են ներդրողներին` դրանք հստակեցնելու, լրամշակելու և կրկին ներկայացնելու նպատակով: Մնացած առաջարկները մերժվել են՝ լառանկարային չլինելու պատճառով:
Հիշեցնենք, որ կառավարության հարթակում դրական եզրակացություն ստացած առաջնահերթ ընտրված 11 ծրագիր հավակնում են օգտվել ՀՀ կառավարության կողմից առաջարկվող վարկային միջոցների մեխանիզմներից և այսօր տարբեր գերատեսչություններում կատարվում են վարկային փաստաթղթերի և գրավադրվող գույքի ուսումնասիրության աշխատանքներ:
Միաժամանակ շարունակվում են ստացվել ներդրումային ծրագրեր, որոնք սահմանված կարգով ուսումնասիրվում են:
Ցանկ
ՀՀ մարզերի կողմից ներկայացված և ՀՀ վարչապետի մոտ քննարկված և հավանության արժանացած ներդրումային ծրագրերի
| Մարզ | Համայնք | Ծրագրի անվանումը
|
|
| ՀՀ Արագածոտնի մարզ
|
Սաղմոսավան համայնք | «Էկոմյունիթի» (ECOmmunity) էկո թաղամասի հիմնում | |
| Տեղեր համայնք | Տեղեր համայնքում քոթեջային հանգստյան գոտու հիմնում | ||
| Ուջան համայնք | Չրանոցային տնտեսության հիմնում | ||
| Աշտարակ համայնք | ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մետաղի հղկումից և մշակումից պատրաստվող իրերի արտադրության հիմնում | ||
| Ոսկեվազ համայնք | Ոսկեվազ» գինու գործարանի ընդլայնում և զբոսաշրջության նոր ուղղությունների զարգացում | ||
| ՀՀ Շիրակի մարզ
|
Բանդիվան | Բանդիվան կաթ. Սպանդանոցի ստեղծում և անասնամթերքի վերամշակման գործունեության կազմակերպում | |
| Ձիթհանքով | Կտավատի ձեթի արտադրություն | ||
| Գյումրի | «Բասեն հյուրանոցային համալիրի, առևտրի կենտրոնի կառուցում և հանրային սննդի կազմակերպում»
|
||
| Գյումրի | Գյումրիում գործող «Բեռլին հյուրերի տուն» ՍՊԸ-ի կողմից մատուցվող
զբոսաշրջային ծառայությունների ընդլայնում |
||
| Մաիսյան | Գործող ձեռնարկության զարգացում «Հացատու» ՍՊԸ» | ||
| Գյումրի | «Խելացի տուն համակարգի արտադրություն»
|
||
| ՀՀ Գեղարքունիքի մարզ
|
Լճաշեն | Կաթի մթերման և կաթնամթերքի արտադրության արտադրական հզորությունների ընդլայնում: | |
| Ակունք | Վարդենիսի պանրի գործարան` տարածաշրջանի զարգացման լոկոմոտիվ: Նախատեսվում է Վարդենիսի նախկին գարեջրի գործարանը վերափոխել պանրի գործարանի: | ||
| Վարդենիս | Շինշիլաբուծական տոհմային տնտեսություն | ||
| Ծովագյուղ | Հնդկացորենի արտադրության և հնդկաձավարի իրացման համակողմանի ավելացման ծրագիր: | ||
| Վահան | Կաթնամթերքի արտադրության հիմնում: | ||
| Վարդենիկ | Համայնքի զարգացման և առողջ ապրելակերպի այլընտրանք (Կտավատի ձեթի արտադրություն) | ||
| ՀՀՀ Տավուշի մարզ
|
Բերդավան | Չրանոցային տնտեսության հիմնում Իջևանի տարածաշրջանում | |
| Հաղթանակ | Բուսական յուղերի /արևածաղկի ձեթի/ արտադրություն | ||
| Գանձաքար | «Գանձաքարֆարմ» դեղաբույսերի հավաքման, չորացման և իրացման կոոպերատիվի հիմնում | ||
| Իջևան | Տավուշի մարզում ժամանակակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրության զարգացման ծրագիր | ||
| Նավուր | «Մսի առք, սպանդանոցային մորթ, նախնական սառեցում և վաճառք» | ||
| Պտղավան | Նոյեմբերյանի տարածաշրջանում պտղի տնկարանի հիմնում | ||
| Իջևան | Ք. Իջևանում պահածոների էկոլոգիապես մաքուր պահածոների արտադրություն | ||
| Պտղավան, Հաղթանակ, Գոշ, Լճկաձոր | ՀՀ Տավուշի մարզի Պտղավան, Հաղթանակ, Գոշ և Լճկաձոր համայնքներում չրանոցների հիմնադրում: Ծրագիրն իրականացվում է Օքսֆամ Հայաստանի կողմից ստեղծված հայաստանյան ՕքսեՋեն հիմնադրամի կողմից | ||
| Սևքար | ՀՀ Տավուշի մարզի Սևքարի պահածոների արտադրամասի զարգացում | ||
| Այրում | ՀՀ Տավուշի մարզի Այրումի պահածոների արտադրամասի զարգացում: | ||
| Կոթի | Պահածոների արտադրամասի հիմնում Natural Koti product | ||
| Կողբ | Նոր տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսության հիմնում | ||
| ՀՀ Վայոց ձորի մարզ
|
Վերնաշեն | Այծի կաթի և մսի արտադրություն | |
| Գողթանիկ | Այծի կաթից պատրաստված պանիրների արտադրություն | ||
| Եղեգնաձոր | Վայրեաճ կուլտուրաների, պտղատու այգիների և ջրովի վարելահողերի օրգանիկ սերտիֆիկացում, մշակույթուն և օրգանիկ պահածոների արտադրություն | ||
| մարզ | Արևային ջերմատան կառուցում | ||
| Գոմք | Տուրիստական հնարավորությունների ընդլայնման ներդրումային ծրագիր | ||
| ՀՀ Սյունիքի մարզ | Խնձորեսկ
Շինուհայր Ախթալյան Անգեղակոթ |
«ՀՀ Սյունիքի մարզում գյուղատնտեսական սարքավորումների վարձակալության և սպասարկման կենտրոնների ստեղծում» ներդրումային ծրագիր | |
| Սիսիան և Շվանիձոր | «ՀՀ Սյունիքի մարզում սառնարանային տնտեսությունների, ինչպես նաև տեխնիկական մշակաբույսերի միջհամայնքային մթերման ու տեսակավորման կենտրոնների ստեղծում» ներդրումային ծրագիր | ||
| ՀՀ Լոռու մարզ | Ալավերդի | «Ալավերդու հացի գործարան» ԲԲԸ-ի զարգացման ծրագիր | |
| Ամրակից | «Ֆերմերային տնտեսություն հիմնում» ներդրումային ծրագիր ներկայացում | ||
| Վանաձոր համայնք, | «Ռոզֆռուդ» արտադրամասի ընդլայնում» ներդրումային ծրագիր | ||
| ՀՀ Կոտայքի մարզ | Հրազդան | Ջերմոցային տնտեսություն «Գրին Ֆարմեր» | |
| Բջնի | Բիոմասսայից վառելանյութի (պելետի) և համապատասխան վառարանների արտադրություն | ||
| Երկաթբետոնե կոնստրուկցիաներ | Երկաթբետոնե կոնստրուկցիաներ | ||
| Քանաքեռավան | Հագուստի արտադրություն / MACSON ընկերություն
|
||
| Բյուրեղավան | Կաշվի և կաշվե իրերի արտադրություն
|
||
| Հրազդան | 1ՄՎտ հզորությամբ արևային կայանի կառուցում
|
||
| Արզական | Հանգստի գոտու ընդլայնում
|
||











































