11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Վարդան Օսկանյանի խոստումը

«Իշխանությունները այսօր միայն մի նպատակ ունեն՝ պահել իրենց աթոռը: Սակայն նշեմ, որ դա արդեն չեն կարող անել»,-քարոզարշավի շրջանակներում, Սիսիանում  հրավիրված հանդիպման ժամանակ հայտարարեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի թեկնածու, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը :

Օսկանյանի խոսքով՝ իրենց դաշինքի անդամները լուրջ ճանապարհ են անցել ու իշխանության գալով առաջնահերթ պայքարելու են արտագաղթի դեմ և բանակն են ավելի ուժեղացնելու:

«Եթե մենք գանք իշխանության նաև մեր բանակցային դիրքերը կուժեղացնենք: Հայաստանին հարկավոր է վարել հմուտ դիվանագիտություն, ինչի պակասը շատ է զգացվում վերջին տարիներին: Մեր հիմնական թիրախը լինելու է տնտեսության զարգացումը և խոստանում եմ, որ այլևս Հայաստանից ոչ մի մարդ չի հեռանալու»,-ընդգծեց Վարդան Օսկանյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ