«Սուտ տեղեկություններ տարածելով սեպ չեք խրի իմ և սևանցու միջև».Կարեն Բոթոյանը հերքում է
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ երեկ մրցապայքարը թեժ է եղել նաեւ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում: Սեւանի կենտրոնում՝ եկեղեցու մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀԿ–ից ռեյտինգայինով առաջադրված պատգամավոր Կարեն Բոթոյանի ու Սեւանի հացի գործարանի տնօրեն, թեկնածու Աշոտ Ավետիսյանի կողմնակիցների միջեւ:
«Հավաստիացնում եմ, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը »,-Henaran.am-ին հայտնեց Կարեն Բոթոյանը:
Նա նշեց, որ միայն այսօր առավոտյան է ԶԼՄ-ներից տեղեկացել «ծեծկռտուքի» մասին ու զարմացել է, քանի որ նման բան չի եղել:
«Անկեղծորեն զարմացած եմ, որ նման սուտ տեղեկություներ են տարածվում: Հավաստիացնում եմ, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: Ես և Աշոտ Ավետիսյանը ունենք նորմալ մարդկային հարաբերություններ, կուսակից ընկերներ ենք: Իսկ իմ կողմնակիցները օրենքի շրջանակներում պարկեշտ քարոզարշավ են իրականացնում: Կրկնում եմ, որ նման սուտ տեղեկություններ տարածելով սեպ չեք խրի իմ և սևանցու միջև»,-ընդգծեց Բոթոյանը: