16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Լուրեր: Մարտի 2017

Հայաստանը ամենառազմականացված երկրներից է․ Վիգեն Սարգսյանի հարցազրույցը RT-ին /տեսանյութ/

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական RT հեռուստաընկերությանը, որում անդրադարձել է մի շարք խնդիրների։ Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից՝ նախարարն ասել է, որ Արցախի Հանապետության ժողովրդի պայքարը ինքնորոշման համար է: «Արդեն ավելի քան 23 տարի Արցախում մեծանում է անկախության սերունդը, մարդիկ, ովքեր այլ պետության կազմում չեն ապրել և նրանք իրենց սուվերենությունը ընդունում են որպես անհերքելի […]

Եթե Ադրբեջանը վստահ լիներ /տեսանյութ/

«Պատերազմի հավանականությունը միշտ էլ եղել է: Այս 25 տարին հրադադարի ժամանակ մենք միշտ էլ սպասել ենք հարձակման»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արցախյան պատերազմի մասնակից կանայք» ՀԿ-ի նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը : Սերոբյանի խոսքով՝ Ադրբեջանը եթե վստահ լիներ, որ կհաղթի, ապա վաղուց էր լայնամաշտաբ գործողությունների դիմել: Մանրամասները՝ տեսանյութում:

Նովրուզ Բայրամին դեպի Հայաստան մեծ ուղևորահոսք է ակնկալվում

Իրանական մի շարք ավիաընկերություններ Նովրուզ Բայրամ տոնին ընդառաջ, որի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն մեծ ուղևորահոսք է ակնկալվում, զգալիորեն ավելացնում են թռիչքների քանակը: Մարտի 15-ից ապրիլի 4-ն իրանական ավիաընկերությունները Սարիից, Մաշադից, Թավրիզից և Թեհրանից 67 կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթ կիրականացնեն դեպի Հայաստանի Հանրապետություն: Վերոնշյալ ժամանակահատվածում իրանական ավիաընկերությունների կողմից շաբաթական միջինը 22 չվերթ […]

Հրազդանում հոգնել են

Կոտայքի մարզում և Հրազդան քաղաքում շարունակվում են ՀՀԿ-ից ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Սանամյանի նախընտրական հանդիպումներն ընտրողների հետ։ Մարտի 14-ին պատգամավորի թեկնածուն հանդիպում է ունեցել Հրազդանի Աղբյուրակ և Բանավան թաղամասերի բնակիչների հետ։ Հրազդանցիները հատկապես նշում էին, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևոր են, և իրենք պետք է ուշադիր լինեն պատգամավոր ընտրելու հարցում։ Առավել ևս, որ […]

Նախագահը Մոսկվայում հանդիպում է ունեցել մոսկվայաբնակ հայազգի բժիշկների և ուսանողների հետ

Ռուսաստանի Դաշնությունում Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցի առաջին օրն ավարտվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում մոսկվայաբնակ հայազգի բժիշկների և ուսանողների հետ հանդիպմամբ, որին ներկա է եղել նաև Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ընդգծելով, որ իր արտերկրյա այցերի օրակարգում առանձնակի նշանակություն է […]

«Բժիշկներն ասացին` մի քանի օրից վիժելու եմ». Լուիզան կարողացավ փրկել փոքրիկին /ֆոտո/

28-ամյա Լուիզա Ադամսի հղիությունը հանգիստ էր ընթանում։ Նրա հղիությունը չափազանց սպասված էր, կինն ու նրա ամուսինը՝ Ժակը, անհամբեր սպասում էին փոքրիկի լույս աշխարհ գալուն։ Սակայն հղիության 22-րդ շաբաթում անսպասելի բան տեղի ունեցավ՝ Լուիզայի ջրերը գնացին, եւ երեխայի կյանքը վտանգված էր։ Բժիշկներն ասում էին, որ երեխան փրկվելու հարյուրից ընդամենը 5 տոկոս շանս ունի։ Բայց Լուիզան մտադիր […]

Եթե որևէ մեկը գիտի՝ ոնց նվազեցնի գազի գինը, թող գաղտնիքը չպահի. վարչապետ

Հանրապետական կուսակցության քարոզարշավը Նոր Նորքից հետո շարունակվեց Նորք Մարաշում: Քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց, թե 2017թ-ին արդյոք սպասվում է արդյոք գազի գնի նվազեցում և արձանագրեց, թե իհարկե ոչ նշանակալի չափով նվազեցվել է: «Նշանակալի է, թե նշանակալի չէր, հարաբերական է: Կարծում եմ՝ նշանակալի էր, քանի որ սոցիալապես անպահովների համար 146դրամից դարձավ 100 դրամ, իսկ ոչ սոցիալական անապահով խավի համար […]

Ալիկը լաց էր լինում. Մարջան Ավետիսյանի «անակնկալը»/ֆոտո/

18 ամյա Ալիկը  ծնված օրից գամված է անկողնուն:  Նա  հիվանդության պատճառով չի կարողանում շփվել հասակակիցների հետ ու հեռուստացույցը ինչ-որ չափով նրա ընկերն է: Ալիկը երազում էր  իրական կյանքում տեսնել «Ֆուլ Հաուս» սերիալից հայտնի ՝ դերասանուհի Մարջան Ավետիսյանին: «Ինձ թվում է, որ եթե Ալիկը տեսնի իր խոսքով ասած՝ Տիկին Տամարային,  ապա նրա հիվանդությունը կթեթևանա, անգամ ոտքի […]

Ռուսաստանի հայերը դարձել են իներտ «քեֆչի համայնք» /տեսանյութ/

Ռուսաստանի հայ համայնքը չափազանց անտարբեր է Հայաստանում ընթացող գործընթացների և առհասարակ հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ: Այս մասին «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է հասարակական գործիչ, Մոսկվայի հայկական թանգարանի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանը՝ հավելելով, որ Ռուսաստանի հայերի միությունը կոչված է միայն բաժանելու հայերին: Արդյունքում բարձր մշակույթով, պետական-քաղաքական մտածողություն ունեցող ազգից նրանք աստիճանաբար վերածվում են «քեֆչի համայնքի», որին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի