Հայաստանը ամենառազմականացված երկրներից է․ Վիգեն Սարգսյանի հարցազրույցը RT-ին /տեսանյութ/
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական RT հեռուստաընկերությանը, որում անդրադարձել է մի շարք խնդիրների։
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից՝ նախարարն ասել է, որ Արցախի Հանապետության ժողովրդի պայքարը ինքնորոշման համար է:
«Արդեն ավելի քան 23 տարի Արցախում մեծանում է անկախության սերունդը, մարդիկ, ովքեր այլ պետության կազմում չեն ապրել և նրանք իրենց սուվերենությունը ընդունում են որպես անհերքելի իրողություն։ Չնայած այն հանգամանքին, որ Արցախը միջազգայնորեն ճանաչված չէ` այդ երկրի բնակչությունը կարողացավ ապացուցել, որ նույնիսկ այդ պայմաններում հնարավոր է կառուցել սեփական անվտանգության համակարգը»,- ասել է նախարարը։
Վիգեն Սարգսյանն անդրադարձել է նաեւ Մերձավոր Արեւելքի հիմնախնդրին ու ասել, որ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող չանհանգստացնել Հայաստանին։
«Այդ տարածաշրջանն ավանդաբար տուն է եղել հայ հսկայական սփյուռքի համար»,- ասել է նա։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում