Ալիկը լաց էր լինում. Մարջան Ավետիսյանի «անակնկալը»/ֆոտո/
18 ամյա Ալիկը ծնված օրից գամված է անկողնուն: Նա հիվանդության պատճառով չի կարողանում շփվել հասակակիցների հետ ու հեռուստացույցը ինչ-որ չափով նրա ընկերն է: Ալիկը երազում էր իրական կյանքում տեսնել «Ֆուլ Հաուս» սերիալից հայտնի ՝ դերասանուհի Մարջան Ավետիսյանին:
«Ինձ թվում է, որ եթե Ալիկը տեսնի իր խոսքով ասած՝ Տիկին Տամարային, ապա նրա հիվանդությունը կթեթևանա, անգամ ոտքի կկանգնի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց «Ահազանգ» ՀԿ Գործադիր տնօրենի օգնական Մարիետա Սարդարյանը:
«Ահազանգ» հասարակական կազմակերպությունը Ալիկի խնդրանքը փոխանցեց դերասանուհուն:
«Մարջան Ավետիսյանը անմիջապես արձագանքեց ու մի գեղեցիկ տորթ ձեռքին այցելեց Ալիկին: Չեք պատկերացնի տղայի հուզմունքը: Երկու ժամից ավելի Մարջանը զրուցում էր տղայի հետ ու Ալիկը երջանիկ էր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Մարիետա Սարդարյանը:
Ալիկի մայրը՝ Ռուզաննա Գրիգորյանը հուզված էր: Նա նշում է.«Բարեգործությունը միայն գումարով չի լինում: Երբ դիմացինդ իր ջերչմությունից փոխանցում է քեզ, ապա դա ամենամեծ բարիքն է: Մարջան Ավետիսյանը արժանի է ամենալուսավոր գովեստին»:
Նշենք, որ դերասանուհին իր ընկերությունն է առաջարկել Ալիկին, խոստանալով նրան ներկա դարձնել իր մասնակցությամբ ներկայացումներին:
Ամիսներ առաջ Henaran.am-ը անդրադարձել էր Ալիկի և նրա մոր սոցիալական խնդիրներին:
Նշենք նաև, որ եթե գտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան օգնել Ալիկին կարող են դիմել «Ահազանգ» ՀԿ-ին, զանգահարելով՝ 091-12-61-25 հեռախոսահամարով , ինչպես նաև Ալիկի մորը՝ Ռուզաննա Գրիգորյանին 091-59-29-85