18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Խոստումներ չեմ տվել. փոխարենը եղել եմ հասանելի. Ռոբերտ Սարգսյան

Ռեյտինգային ընտրակարգով թիվ մեկ ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սարգսյանը հանդիպել է Ավան վարչական շրջանի Աճառյան, Սայաթ-Նովա և Բրյուսով թաղամասերի բնակիչների հետ: Թեկնածուի բակային հանդիպումներն անցել են ընտրողների հետ զրույցի ձևաչափով, որի շրջանակում Ռոբերտ Սարգսյանը ներկայացրել է ինչպես նախորդ 4,5 տարիներին կատարած աշխատանքները, այնպես էլ այն մոտեցումները, որոնցով առաջնորդվելու է հետագա 5 տարիներին, եթե կրկին ստանա ընտրողների վստահության քվեն:

«Պատգամավորական գործունեության անցած 4,5 տարիների ընթացքում ավելի կարևորել եմ ձեզ հետ անմիջական հանդիպումներն ու ձեր կողմից բարձրացված հարցերին իմ իրավասությունների շրջանակում լուծում տալը, սիրելի ավանցիներ: Եվ այդ ամենն արել եմ մեծ սիրով, նվիրվածությամբ, պատասխանատվության զգացումով և առանց ավելորդ խոսքեր շռայլելու: Այսօր կրկին եկել եմ խնդրելու ձեր վստահության քվեն: Պատգամավոր դառնալն ինձ համար ինքնանպատակ չի եղել երբեք. դա պատասխանատվություն է, որը էլ ավելի է մեծացել այժմ, քանի որ ընդարձակվել է թիվ մեկ ընտրատարածքը, այսինքն ընտրողների թիվը, ովքեր կվստահեն ինձ: Նախորդ 4,5 տարիների ընթացքում խոստումներ չեմ տվել. փոխարենը եղել եմ հասանելի իմ ընտրատածաքում բնակվող ցանկացած քաղաքացու համար, ինչը կփաստեք նաև դուք», – նշել է Ռոբերտ Սարգսյանը:

Թեկնածուի հետ նախընտրական հանդիպումներին մասնակցող ՀՀ ԱԺ պատգամավոր Վազգեն Կարախանյանն էլ բնակիչների հետ զրույցում նշել է, որ իր համար իսկապես հեշտ է ներկայացնել մեկին, ով իր գործով է ապացուցել, որ արժանի է կրկին ստանալու քաղաքացիների վստահության քվեն:

«Որպես ավագ ընկեր ու գործընկեր՝ ինձ համար շատ հեշտ է խոսել մի մարդու մասին, ով ավանդապաշտ, հայրենասեր ընտանիքի զավակ է՝ նվիրված ժողովրդին, հայրենիքին: Շատերիցդ եմ լսել, որ երբ որևէ խնդրով դիմել եք Ռոբերտ Սարգսյանին, չի եղել դեպք, որ չօգնի կամ չաջակցի: Իսկ դա իսկապես խոսուն ցուցիչ է: Ձեզանից շատերին էլ ճանաչում եմ, տեսնում եմ բազմաթիվ ազնիվ մարդիկ, որ այսօր այստեղ են, Ռոբերտ Սարգսյանի կողքին, սատարում են նրան: Վստահ եմ, որ թիմային աշխատանքը, լցված լավատեսությամբ, առաջիկայում անպայման իր դրական արդյունքն է տալու», – նշել է Վազգեն Կարախանյանը:

Հանդիպմանը ներկա ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանն էլ նկատել է, որ մշտապես բնակիչների կողքին լինելու արդյունքում է նաև, որ նրանք այսօր վստահում ու հավատում են Ռոբերտ Սարգսյանին:

«Բնակչի գնահատականն ամենաարդար և ամենասպասված գնահատականն է ցանկացած պաշտոնյայի համար: Եվ եթե այսօր բնակիչը հավատում ու վստահում է Ռոբերտ Սարգսյանին, նշանակում է, որ այս տարիների ընթացքում նա ճիշտ աշխատաոճ է ընտրել: Մարդն իր գործով պետք է ապացուցի իր հարգանքն ու հոգատարությունը քաղաքացու հանդեպ», – նշել է Գագիկ Մելիքյանը:

8 4 6 6 7 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ