25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Մենք հո հիմար չե՞նք, որ այս ծրագիրն ենք ասում»

«Եռանախագահներն առաջարկել են փոխզիջումային տարբերակ, որը տհաճ է և Ալիևի ու Ադրբեջանի համար, և Հայաստանի համար, և շատերիս համար, բայց մենք պիտի ասենք՝ համաձայն ենք այս փաստաթղթի հետ, թե ոչ, բոլոր քաղաքական ուժերը պիտի սրա պատասխանն ասեն, այո-ն էլ է, լոծում, ոչ-ն էլ է լուծում»,-այսօր քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Նրա խոսքով՝ ոչ մի քաղաքական ուժ չի հայտարարել Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ իր համաձայնությունը, կա հակառակ մոտեցումը մյուս բոլոր ուժերի մետ, և մշտապես հնչում է, որ մենք Ադրբեջանի հետ բանակցելու բան չունենք:

«Ազատ դեմոկրատներից» Ստյոպա Սաֆարյանը չհամաձայնեց այս տեսակետի հետ: «Արցախյան հիմնահարցում եղած իրավիճակը հետևանքն  է տասնյակ տարիների քաղաքական մոտեցման, որ վարել են իշխանությունները: Մենք եթե գանք իշխանության, գալիս ենք այդ փաստաթղթերին ոչ թե այո կամ ոչ ասելու, այլ դրանք փոխելու: Թուլացված և լեգիտիմությունից զուրկ իշխանություններին  ամեն ինչ կարելի է պարտադրել»,-նկատեց նա:

Ըստ Ս. Սաֆարյանի՝ եթե ասում ենք, որ ճանաչում ենք Արցախի տարածքային ամբողջականությունը կամ Սահմանադրությունը, ապա. «Ասեք՝ մենք ո՞վ ենք, որ դա վերանայենք, եթե տարածքային վերանայման խնդիր լինի»,-հավելեց նա: Վերջինս համաձայն չէ նաև Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջարկած այն կետի հետ, թե խաղաղապահներ պետք է տեղակայվեն: «Երբ ինձ ասում են, որ խաղաղապահներ են տեղակայվելու խնդրի լուծումից հետո, ապա էլ ինչո՞ւ են խաղաղապահները տեղակայվում, եթե տևական խաղաղություն է հաստատվում, դա չպիտի լինի, փաթեթային սկզբունքով այդ խնդիրը չի կարող լուծվել»,-կարծում է նա:

ՀՅԴ-ից թեկնածու Արթուր Եղիազարյանն էլ հավելեց, որ մինչև Արցախը չվերադառնա բանակցային գործընթաց, անիմաստ է մնացածի մասին խոսել: «Մինչև Ադրբեջանը չճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, մնացած հարցերի մասին խոսելն անիմաստ է»:

«Ելքից» Վիկտոր Ենգիբարյանն էլ ասաց, որ ինչ փոխզիջումների մասին է խոսքը, եթե դրանք կարող են լինել միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանն ընդունի Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը:

Արամ Մանուկյանն իր հերթին ասաց, թե սա ոչ թե իրենց ծրագիրն է, այլ նման առաջարկ կա իշխանություններին:  «Սա այս պահին թիվ մեկ մարտահրավերն է, քաղաքական ուժերը պիտի ասեն՝ համաձայն են, որ Սերժ Սարգսյանը ստորագրի խաղաղության փաստաթուղթը, թե ոչ: Բանակցային գործընթացում Ղարաբաղի մասնակցության մասին ասում են այն մարդիկ, ում ղեկավարի՝ Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ Ղարաբաղը բանակցային գործընթացում դարձավ առ ոչինչ, Ղարաբաղն ինքնորոշվող կողմ լինելը վերացել է հենց այդ ժամանակ»,-շեշտեց ՀԱԿ պատգամավորը:

Ըստ նրա՝ եթե ուզում ես խաղաղություն, պետք է լինես ուժեղ: «Իսկ մեր դեղատոմսն այս է, Հայաստանը պետք է ներգաղթ կազմակերպի, սահմանները բացի, արտադրություն ունենա, բայց դրա ճանապարհը փակ սահմաններով չես կարող իրականացնել: Մենք ասում ենք՝ եկեք, ստորագրենք այս պայմանագիրը և շունչ քաշենք և ուժեղացնենք բանակը, զենքը: Սա արկածախնդրության, կենացների տեղ չի, մենք հո հիմար չենք, որ գնացել ենք, այս ծրագիրն ենք ասում՝ հասկանալով, որ բոլորը կարող են քննադատել մեզ, որ ռեյտինգի խնդրի առաջ կարող ենք ընկնել: Պիտի սթափ նայել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ