18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում պարծենկոտություն չկա» /տեսանյութ/

«Ես որևէ կուսակցության անդամ չեմ ու չկամ որևէ կուսակցության ընտրական ցուցակում, ուստի քաղաքական  գնահատականներ չեմ տա, և,  իկարկե, կտամ քաղաքագիտական գնահաականներ: «Ծառուկան», «ՕՐՕ» դաշինքները և ՀՎԿ-ն իրենց  ծրագրերում  պարզեցման են ձգտել, փորձել են ցույց տալ՝ ինչ քայլեր են ձեռնարկելու: «Ծառուկյան» դաշինքն, օրինակ, երկար-բարակ չի բացատրում՝ ինչ ծրագրեր է իրականացնելու. պարզապես հստակ կետերով ցույց է տալիս, թե ինչ քայլեր է ձեռնարկելու իշխանության գալու պարագայում: Ահա այպիսի առաջարկներ, կետեր է ներկայացնում նաև «ՕՐՕ» դաշինքը», – «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն  ասաց  ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը:

Վերջինս շեշտեց՝ «Ելք» դաշինքի  ծրագրերն աչքի են ընկնում.  այս դաշինքի ծրագրային դրույթներում կան այնպիսի կետեր, առաջարկներ, որպիսիք չկան մյուս կուսակցությունների ծրագերում:

«Այն միակ քաղաքական դաշինքն է, որ, օրինակ, առաջարկում է կազմակերպել մեծ հայրենադարձություն: Առաջարկվում է խորհրդարանի նոր պալատ ստեղծել, որում ակտիվ մասնակցություն կունենա սփյուռքը», – նշեց քաղաքագետը:

Ցանկանալով անդրադառնալ «Կոմունիստական» կուսակցության ծրագրին՝ քաղաքագետը նշեց. «Կոմունիստների ծրագիրը համացանցում չգտանք»:

ՀՀԿ-ի ծրագրին անդրադառնալով՝ քաղաքագետը շեշտեց՝ մի կարևոր ու դրական բան է նկատել. ՀՀԿ-ի  նախընտրական ծրագրում պարծենկոտություն չկա:

«ՀՀԿ-ն  նույնիսկ փորձում է  ախտորոշում անել, ցույց տալ՝ ինչին չեն կարողացել հասնել, որտեղ են թերացել», – ընդգծեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ