24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 28, 2017

Հարված եկեղեցուն

Երուսաղեմի Հայոց Պատրիարք  Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանը  առաջարկել էր, որ Քրիստոսի սուրբ Գերեզմանի վրա պատարագ մատուցելու արտոնություն տրվի նաեւ Անգլիկան եկեղեցուն: Այս հայտարարությունը հակասական արձագանք գտավ և այսօր՝ մարտի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական–քաղաքացիական նախաձեռնության անդամներ՝ լրագրող Գոհար Արշակյանը, մանկավարժ Սոսե Ղլեջյանը  և տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանը անդրադարձան այդ […]

Քաղաքական ուժերն Արցախի հարցին հպանցիկ են անդրադառնում․ քաղաքագետ

Արցախյան հարցին քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում այնքան էլ չեն անդրադառնում։ «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ միայն Կոնգրես-ՀԺԿ դաշինքն է, որ իր քարոզարշավում խոսում է Արցախից, այն էլ պարզապես բառերով քողարկված քարոզ է: «Մնացածները Արցախի հարցին անդրադառնում են շատ հպանցիկ, ընդհանուր բառերի դիրքորոշմամբ: Մենք որպես ընտրող չենք տեսնում […]

«Ինչպես համագործակցել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՌԴ-ի, Իրանի հետ»

Հարավային Կովկասը կարող է դառնալ միջազգային առեւտրի խոշոր հանգույց, ունենալ տեղական հումքով գործող առաջատար արդյունաբերություն եւ զարգացած գյուղատնտեսություն: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել «Ոտքի Հայաստան» շարժման անդամ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի անվտանգության եւ զարգացման համար արտաքին քաղաքականությունն ունի մեծ նշանակություն։ […]

«ՕՐՕ-ն տապալել է պլան A-ն, B-ն»

«Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝  քարոզարշավի կազմակերպման, ինտենսիվության և մեթոդաբանության տեսակետից իրենք առաջատարն են, առաջատարներից է նաև «Ծառուկյան» դաշինքը։ Անդրադառնալով ՕՐՕ դաշինքին՝ Աշոտյանը շեշտեց. «Ակնհայտ է նաև, որ նախընտրական հավակնություններ ունեցող դաշինքներից մեկը տապալեց պլան A-ն, խոսքը ՕՐՕ դաշինքի մասին է»: Աշոտյանը  բացատրեց՝  պլան A-ն լուրջ քարոզարշավն էր, հեղինակությունը, […]

«Անդրե, տղայավարի հել ու ասա»

Ես չեմ հասկանում՝ ինչի է Անդրեն, հանրապետականի քարոզներին մասնակցելուց (դե համերգներին երգելուց), անընդհատ խուսափում լրագրողներին պատասխան տալուց։ Այ ախպեր, եթե տղայավարի համաձայնվել ես երգես, տղայավարի հել կանգնի ու ասա, որ դու մենակ երգում ես ու չես քարոզում, ասա՝ լավ եմ անում, երգիչ եմ իմ գործն եմ անում, ասա՝ փող եմ աշխտում ու իմ համար կապ […]

Երբ Ծառուկյանն ասի, որ պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը (տեսանյութ)

«Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ իշխող կուսակցության հետ կոալիցիա չեն կազմի: «Մենք հայտարարում ենք, որ միայն ՀՀԿ-ի հետ չենք համագործակցի, իրականում մեր ասածի մեջ նոր բան չկա»,-ասաց նա: Մյուս ուժերի հետ համագործակցության մասին նա շեշտեց, որ եռյակի ժամանակ էլ են նույն հայտարարությունն արել, որ եթե […]

Աթեշյանը թքած ունի Մայր Աթոռի վրա

Կ․Պոլսի Հայոց Պատրիարքարանում ստեղծված խնդրահարույց իրավիճակի միակ լուծումը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռքում է։ Վերջինս պետք է զանգահարի Աթեշյանին և մեկ ժամ ժամանակ տա նրան ընտրություն կատարելու Հայաստանյաց Առաքելական եկեղեցու որոշումները հարգելու կամ կարգալույծ լինելու միջև։    Այս մասին այսօր՝ մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական–քաղաքացիական նախաձեռնության […]

«Ցուցակներ հավաքում են բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները»

««Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն տարածելով 114 տնօրենների ձայնագրությունները, թիրախավորել է միայն ՀՀԿ-ական տնօրեններին», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ շեշտելով, որ, բնականաբար, կան նաև այլ կուսակցություններին հարող  տնօրեններ, ովքեր  ևս ցուցակագրումներ են արել: «Կհորդորեի սպասել իրավական ատյանների արձագանքներին: Սակայն մենք ունենք նաեւ մեր հակաստարկները: Թիրախավորել է միայն ՀՀԿ-ական տնօրենները, այսինքն […]

Շրջանառության մեջ կդրվեն հացի և հացաբուլկեղենի փոխադրամիջոցների համար նախատեսված սանիտարական անձնագրեր

  ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է արդեն պարբերական դարձած հանդիպումները սննդի շղթայի օպերատորների հետ: Ծառայություն էին հրավիրվել հացի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչները, որոնց ևս մեկ անգամ ներկայացվել են ոլորտում առկա խնդիրները, իրավական կարգավորումները և անհրաժեշտ գործողությունները՝ արտադրական պրոցեսները ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար, մասնավորապես՝ հացի արտադրությանը, մակնշմանը և տեղափոխմանը ներկայացվող պահանջները: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի