07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 28, 2017

Պաշտոնանկ են արվել բարձրաստիճան զինվորականներ

Ազերիական ԶԼՄ-ների տվյալներով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է հրավիրել և երկրի նախագահ Իլհամ Ալիևի անունից տեղացրել, որ մի խումբ բարձրաստիճան զինվորականներ պաշտոնանկ են արվել։ Թե ում է ապշերոնյան բռնբապետը պաշտոնանկ արել, դեռ հայտնի չէ։ Հավանաբար այս պաշտոնանկությունները կապված են վերջին շրջանում ադրբեջանական բանակի Արցախի և ՀՀ-ի սահմանին կազմակերպված մի շարք ձախողված դիվերսիաների […]

Իվանկա Թրամփի հարեւանները խիստ դժգոհ են նրանից

Նախքան Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ դառնալը, նրա դուստր Իվանկա Թրամփն ամուսնու եւ երեք երեխաների հետ ապրում էր Մանհեթենում՝ 10 սենյականոց բնակարանում։ Երբ հայրը որոշեց դստերն իր «աջ ձեռքը» դարձնել, Իվանկան եւ նրա ամուսին Ջարդեդ Կուշները տեղափոխվեցին Վաշինգտոն եւ այնտեղ 5,5 միլիոն դոլար արժողությամբ տուն գնեցին։   Սակայն նոր բնակիչները դեռ չեն հասցրել տեղավորվել իրենց տանը, […]

Արյունը ջուր չի դառնա. գլխավոր ինտրիգը` օդում կախված

Մինչ ՀՀԿ-ի քարոզարշավի «քայլ ձիով» օպերացիան ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի հաջողում է` իր օգտին վկայելով սոցիոլոգիական հարցումները` առնվազն 70-ից 80 տոկոսանոց վստահություն նոր կառավարությանը իր գլխավոր դեմքով, «Ծառուկյան» դաշինքը շարունակում է Գագիկ Ծառուկյանի վրա հաստատել սեփական վարկանիշը` բաց թողնելով գլխավոր ինտրիգը` ի վերջո, ով է այս ուժի առաջադրելիք վարչապետի թեկնածուն: Այս մասին այստեղ լռում […]

Կեսարյան հատումն ազդում է երեխայի արագ կենտրոնանալու ունակության վրա

Կանադացի գիտնականների նոր ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ կեսարյան հատումն ազդում է երեխայի ուղեղի վրա: Գիտնականները գիտափորձ են արել 3 ամսական երեխաների մասնակցությամբ, որոնց մի մասը ծնվել է բնական ճանապարհով, մյուսը` կեսարյան հատման միջոցով, հայտնում է Daily Mail-ը: Սկզբում գիտնականները հետեւել են երեխաների աչքերի շարժումներին, հասկացել, թե ինչն է նրանց ամենից շատ գրավում: Ապա […]

Տեր-Պետրոսյանի ծրագիրը վտանգավոր է. ՀՎԿ թեկնածու

«Ընդհանրապես ամբողջ այդ ծրագիրը Լևոն Տեր-Պետրոսյանի, որ արդեն ձգվում է որքան ժամանակ, շատ վտանգավոր է Հայաստանի համար, որովհետև Հայաստանի պես երկիրը չէ, որ աշխարհում պիտի խաղաղություն ուղարկի, մենք չենք դա որոշում: Միակ բանը, որ կարող ենք անել, պատրաստ լինել պատերազմի, ուժեղանալ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, հրապարակախոս Կարինե Հակոբյանը:  Վերջինս […]

Նախագահը Արարատի մարզում ներկա է գտնվել Վեդու ջրամբարի հիմնարկեքի արարողությանը /ֆոտո/

Աշխատանքային այցով Արարատի մարզ մեկնած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Վեդու ջրամբարի հիմնարկեքի արարողությանը, որին ներկա են եղել նաև փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարը, Արարատի մարզպետը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, Ֆրանսիայի և Իրանի արտակարգ և լիազոր դեսպանները, «Ֆրանսիական զարգացման գործակալության» Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարը, պաշտոնատար այլ անձինք: Հանրապետության Նախագահը ջրամբարի կառուցման […]

Նոր Գեղի գյուղում հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային երկու վնասվածքով. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում  քրեական գործ է հարուցվել՝ Նոր Հաճնի բնակիչ, 46-ամյա Վախթանգ Մարգարյանի սպանության դեպքի առթիվ։ 2017թ. մարտի 28-ին՝ ժամը 13-ի սահմաններում, ահազանգ է ստացվել առ այն, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Ազատամարտիկների փողոցում կայանված ավտոմեքենայում տղամարդու դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված