07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Իվանկա Թրամփի հարեւանները խիստ դժգոհ են նրանից

Նախքան Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ դառնալը, նրա դուստր Իվանկա Թրամփն ամուսնու եւ երեք երեխաների հետ ապրում էր Մանհեթենում՝ 10 սենյականոց բնակարանում։ Երբ հայրը որոշեց դստերն իր «աջ ձեռքը» դարձնել, Իվանկան եւ նրա ամուսին Ջարդեդ Կուշները տեղափոխվեցին Վաշինգտոն եւ այնտեղ 5,5 միլիոն դոլար արժողությամբ տուն գնեցին։

 

Иванка Трамп

Սակայն նոր բնակիչները դեռ չեն հասցրել տեղավորվել իրենց տանը, հարեւաններն արդեն խիստ դժգոհ են նրանցից։ Խնդիրն այն է, որ Իվանկան եւ Ջարեդը կայանատեղիի մեծ մասը գրավել են առանց այն էլ խիտ փողոցում եւ հարեւաններին տեղ չեն թողել։ Բացի այդ, նրանց տան մոտ մի քանի օր է՝ աղբի պարկեր են դրված, շինարարական աղբով, իսկ ողջ փողոցով մեկ էլ մշտապես անվտանգության աշխատակիցներ են շրջում։ 

Иванка Трамп и Джаред Кушнер

Սակայն Իվանկայի ներկայացուցիչները ավելի վաղ հայտարարել էին, որ երիտասարդ զույգին հարեւանները շատ ջերմ են ընդունել։ 

Без названия (1) Без названия

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ