26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պաշտոնանկ են արվել բարձրաստիճան զինվորականներ

Ազերիական ԶԼՄ-ների տվյալներով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է հրավիրել և երկրի նախագահ Իլհամ Ալիևի անունից տեղացրել, որ մի խումբ բարձրաստիճան զինվորականներ պաշտոնանկ են արվել։

Թե ում է ապշերոնյան բռնբապետը պաշտոնանկ արել, դեռ հայտնի չէ։ Հավանաբար այս պաշտոնանկությունները կապված են վերջին շրջանում ադրբեջանական բանակի Արցախի և ՀՀ-ի սահմանին կազմակերպված մի շարք ձախողված դիվերսիաների հետ, որի հետևանքով ազերիները տվել էին բազմաթիվ զոհեր։ Բացի այդ՝ Զաքիր Հասանովի գերատեսչության կողմից կազմակերպված անհաջող այդ դիվերսիաների հետևանքով Ադրբեջանը բավական ծանր դիվանագիտական վիճակում հայտնվեց, երբ հայկական կողմի հրապարակած տեսանյութերի արդյունքում բացահայտվեց պաշտոնական Բաքվի սուտն այն մասին, որ հայերն են դիվերսիաներ կազմակերպել։
Այդ անհաջող դիվերսիաներից հետո Իլհամ Ալիևը հիմա նոր է որոշել պատժել մեղավորներին։

Հուսով եմ, որ ավելի ուշ ազերիական ԶԼՄ-ները կհրապարակեն նաև պաշտոնանկ արված զինվորականների անունները և զբաղեցրած պաշտոնները։ Հ.Գ. AzeriDefence-ն կայքն արդեն անուններ է հրապարակում։ Ըստ կայքի՝ պաշտոնանկ եղածների մեջ են Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Էյվազ Ջաֆարովը, Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Էլբրուս Օրուջևը, Գլխավոր շտաբի աշխատակից, գնդապետ Մուրադ Համիդովը։
Կան ևս պաշտոնազրկվածներ, որոնց անունները դեռ հայտնի չեն։

 Գագիկ Համբարյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ