24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 28, 2017

Ինչպես է Զարուհի Փոստանջյանը պատրաստվում հեռանալ (տեսանյութ)

Ազգային ժողովը դեռ մինչև մայիս ու մայիսին էլ, ըստ ժամանակացույցի, նիստեր պիտի գումարի: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվող օրենսդիր նոր կազմն աշխատանքի կանցնի արդեն մայիսից հետո, և կան մի շարք պատգամավորներ, ովքեր չեն լինելու առաջիկա խորհրդարանում: Նրանցից մեկն էլ Զարուհի Փոստանջյանն է: Վերջինս լքեց «Ժառանգություն» կուսակցությունը, նաև համանուն խմբակցությունը, քանի որ համամիտ չէր […]

Չպետք է վաճառվել. ՀՅԴ թեկնածուն հորդորում է /տեսանյութ/

 ՀՅԴ վարկանիշային թեկնածու Արթուր Ղազարյանը նախընտրական գզվռտոցը բացասական  է գնահատում: «Իհարկե, սա էլ ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Օբյեկտիվ պատճառներից մեկը այն է, որ նախկին 41 ընտրատարածքները դարձան թվով 11, և գաղտնիք չէ, որ նախկին 41 ընտրատարածքներում մեծամասնականով ընտրվածների ճնշող մեծամասնությունը կամ իշխանության վստահությունն էին վայելում, կամ հովանավորությունը, կամ մեծ ֆինանսական միջոցների՝ ռեսուրսների էին տիրապետում, […]

Հակառակորդը շփման գծում օգտագործել է դիպուկահար հրացաններ

Մարտի 27-ին և լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց:   ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Ինչ սպառնալիք կա, ինչու է Երեւանը սպառնում «Իսկանդերով». Ժամանակ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Երևանում հայտարարել է, որ կա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պլան, որը բաղկացած է երեք մասից: Որոնք են այդ մասերն ու ընդհանրապես ինչ պլանի մասին է խոսքը, Ռիչարդ Հոգլանդը չի մանրամասնել: Նա միաժամանակ հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահները ներկայումս աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու համար, և […]

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ ՄԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքը

Մարտի 27-28-ը Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մեկնարկել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Հայկ Բաբուխանյանը, Նաիրա Կարապետյանը, Տաճատ Վարդապետյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը: Մարտի 27-ին տեղի է ունեցել ԱՊՀ […]

Ծառուկյանն անհանգստացած է. Ժամանակ

Երեկ կայացած ասուլիսի ժամանակ ՕՐՕ դաշինքի անդամ Վարդան Օսկանյանն անդրադառնալով ընտրությունների ֆավորիտ ուժերին, նշել է, որ բացարձակ առաջատարը Գագիկ Ծառուկյանն է և «Ծառուկյան» դաշինքը: Սա պատահական չէ, քանի որ ՕՐՕ դաշինքի միակ հույսը մնում է հետընտրական զարգացումները, որ կարողանան հետընտրական պրոցես սկսել, որովհետև ակնհայտ տեսնում են, որ չեն հաղթահարում յոթ տոկոսանոց արգելքը։ Ծառուկյանը, սակայն, առայժմ […]

Սերժ Սարգսյանի «կոզրի տուզը». Հայկական Ժամանակ

Լեւոն Տեր-Պետրոսյանը «Հ1ե-ի «Օրակարգից դուրսե հաղորդման ժամանակ փայլուն ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության բանակցությունների էությունը: 45 րոպեի ընթացքում նա ամենամատչելի, լայն հասարակության համար ընկալելի լեզվով պատմական էքսկուրս կատարեց` հակամարտության ծագման օրերից մինչեւ մեր օրեր եւ մի փոքր էլ անցավ առաջ ու ապագան նկարագրեց: Հակամարտությունը պետք է լուծվի միջազգային պլատֆորմի վրա` պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի […]

«Իգլան» միակը չէ՞ր. Սերժ Սարգսյանի ուղղաթիռների հատուկ օպերացիա. Հրապարակ

Սերժ Սարգսյանի` շաբաթ օրը Ղարաբաղ այցը, զորավարժություններին մասնակցությունը նախօրոք պլանավորված է եղել որպես երկօրյա այց` 25-26-ին: Բայց 25-ի վաղ առավոտյան Սերժ Սարգսյանը կամուֆլյաժով այցելել է Անդրանիկ Մարգարյանի շիրիմին, ապա Վիգեն Սարգսյանի հետ ուղղաթիռով մեկնել Ղարաբաղ ու նույն օրը երեկոյան, չհասցնելով Բակո Սահակյանի հետ տետատետ զրուցել, վերադարձել է` դարձյալ ուղղաթիռով, բայց առանց Վիգեն Սարգսյանի: Վերջինս Ղարաբաղում […]

Սուտ մատնություն. Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ «Իգլայի» գործը միակը չէ, որ հարուցված է Սամվել Բաբայանի դեմ: Բանն այն է, որ ամիսներ առաջ նա հաղորդում էր ներկայացրել մեկի դեմ՝ նշելով, թե վերջինս առանց իր գիտության վաճառել է իր տունը եւ գումարը չի տվել: Մոտ կես տարի տեւած քննությամբ իրավապահները պարզել են, որ նման բան չկա, գործը կարճել են, փոխարենը Արցախի հերոսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի